Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որին հունիսի 27-ի առավոտյան իրավապահները փորձում էին բերման ենթարկել, ներկայացել է Քննչական կոմիտե հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։ Ուղիղ միացումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նա տեղեկացրել է, որ հոգևորականներն ու քաղաքացիները հավաքվում են ՔԿ շենքի մոտ, ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում, կան բերման ենթարկվածներ։
Հունիսի 27-ի առավոտյան իրավապահները նախ քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում, ապա ներխուժել էին Մայր Աթոռ՝ բերման ենթարկելու այդ պահին քահանայական ժողովի պատրաստվող Աջապահյանին, որի նկատմամբ հունիսի 26-ին իշխանությունը զավթելուն ուղղված կոչերի համար Քննչական կոմիտեն քրվարույթ էր նախաձեռնել։ Քաղաքացիները կանխել էին իրավապահների գործողությունները, թեպետ Աջապահյանը հայտարարել էր, որ պատրաստ է ներկայանալ։ Այնուհետ քաղաքացիները շրջափակել էին սրբազանի՝ Երևան՝ դեպքի ՔԿ ուղևորվող ավտոմեքենան։ Սկզբում երթով, հետո ավտոմեքենայով Աջապահյանն, ի վերջո, ուղևորվեց Երևան։
Կարդացեք նաև՝