Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նա սկզբում հայտարարել է, որ ձերբակալված անձանցից մեկը Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից է, ապա հերքել է:
Ապրիլի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալություններ են կատարվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Ապրիլի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ Շենգավիթի թաղապետարանում կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է, մյուս ձերբակալվածի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Կաշառք տալու, ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով վերջին ամիսներին քաղաքապետարանի երեք, թաղապետարանների երկու պաշտոնյաներ են կալանավորվել: