Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է, Armenia Today-ին տեղեկացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
ՍԱՏՄ աղբյուրները մայիսի 5-ին Armenia Today-ին հայտնել էին ձերբակալության մասին։ Ըստ աղբյուրների՝ նրան ձերբակալել են ՍԱՏՄ աշխատակիցների դեկտեմբեր ամսվա «պարգևավճարները յուրացնելու և 30 տոննա բենզինի կտրոնները նախ ըստ կարիքի բաժանելու, ապա հավաքելու և վաճառելու» կասկածանքով։
Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել ապրիլի 30-ին, այդ պաշտոնն զբաղեցնում էր 2024 թվականի նոյեմբերի 11-ից:
Մայիսի 1-ին մամուլը գրել էր, որ Դանիելյանի ազատման պատճառը կառույցում հայտնաբերված չարաշահումներն են։