Երևանի Արաբկիր թաղամասի Նաիրի Զարյան փողոցից խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա հավելել է, որ ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Այսօր ավելի վաղ համայնքի բնակիչները փակել էին Զարյան փողոցի երթևեկելի հատվածը՝ պահանջելով դադարեցնել նույն փողոցի 11-13 շենքերի հարակից տարածքում նոր բազմահարկ շենքի շինաշխատանքները։