Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, հինգի նկատմամբ՝ տնային կալանքը, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցում փետրվարի 18-ին կրակոցներ էին հնչել։ Հիվանդանոց էր տեղափոխվել յոթ քաղաքացի, մեկ անձ մահացել էր: ՆԳՆ-ն հայտնել էր, որ պարզել են տեղի ունեցած միջադեպի մասնակից անձանց շրջանակը։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ:



























