Գլխի հրազենային վնասվածքով Գյումրի ԲԿ է տեղափոխվել 102-րդ ռուսական ռազմաբազայի 23-ամյա զինծառայող, Armenia Today-ին հայտնեցին բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։
Հիվանդը կենտրոն է տեղափոխվել հուլիսի 10-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, ծայրահեղ ծանր վիճակում, նրան վիրահատել են, նշեցին ԲԿ-ից։
Ըստ ԲԿ մամուլի ծառայության՝ զինծառայողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր։
Armenia Today-ի տեղեկություններով՝ զինծառայողը 2002 թվականին ծնված Ալեքսեյ Գ․-ն է։ Գյումրիում շրջանառվում է տեղեկություն, որ հրազենային վնասվածք զինծառայողն ինքն իրեն է հասցրել՝ կրակելով իր գլխին։ Այլ մանրամասներ չկան։