Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեչության՝ երկրաշարժը գրանցվել է հունիսի 25-ին՝ ժամը 21:35-ին, օջախի 10 կմ խորությամբ, 1,9 մագնիտուդով։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժն զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք և Երանոս գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։