Մայիսի 16-ին` ժամը 12:08-ին, Հայաստան-Վրաստան սահմանային գոտի Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, տեղի է ունեցել 2,3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժն զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հայ-վրացական սահմանին երկրաշարժ էր տեղի ունեցել նաև ապրիլի 29-ին։