Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են Lexus, VAZ և Renault մակնիշների ավտոմեքենաները, VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է, հայտնում է ՆԳՆ-ն:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Հայաստանում 2025-ի առաջին 3 ամիսներին՝ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը, մարմնական վնասվածքի և մահվան ելքով 989 ճանապարհատրանսպորտային վթար է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է 61 մարդ, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ապրիլի 21-ին հայտնել էին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից։ 2024-ին ՀՀ-ում վթարներից 333 մարդ է զոհվել: