Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով 2 անձ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 18։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Genesis, Lixiang, Toyota Camry և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները։
Կայքը հավելել է, որ վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
ՆԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Հայաստանում 2025-ի առաջին 3 ամիսներին՝ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը, մարմնական վնասվածքի և մահվան ելքով 989 ճանապարհատրանսպորտային վթար է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է 61 մարդ։ Ընդ որում՝ 2025-ի առաջին երեք ամիսներին ՃՏՊ-ներից վիրավորվել է 1403 մարդ։