Կոտայքի մարզում ապրիլի 18-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ժամը 11:00-ի սահմաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած Chevrolet, նույն մարզի բնակիչ, 40-ամյա Յուրի Ս.-ի վարած Opel մակնիշի, 72-ամյա Սերժիկ Կ.-ի վարած թիվ 271 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
Նշվում է, որ վթարի փաստով նախաձեոռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի մասնակիցների թվում կա զինվորական։