Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Մեխակ Թադևոսյանն Աբովյանի «Գանձակ» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ է արձակել օդ, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում։ Կայքի տվյալներով՝ տղամարդը 10 US 001 համարանիշով Mercedes Maybach մակնիշի ավտոմեքենան վարելիս իր անունով գրանցված հրազենից մի քանի կամայական կրակոց է արձակել օդ, ապա մեքենայով փախել։
Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։ Ոստիկանությունը Թադևոսյանին ձերբակալելու և զենքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ։