Հունվարի 17-ին Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի 5 բնակիչ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ տեղփոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, գրել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներ 34-ամյա Անգին Գ․-ն, 36-ամյա Արտեմ Բ․-ն, 10-ամյա Ջ․ Բ․-ն, 12-ամյա Ն․ Բ․-ն և 14-ամյա Ռ․ Բ․-ն ընտանիքի անդամներ են։
Իրավապահները պարզել են, որ նրանք թունավորվել նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում՝ իրենց տան խոհանոցի գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով, հավելել է կայքը։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնից փաստաթղթեր են փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։