Եթե ամեն ինչ այսպես գնա, ապա արտակարգ դրությունը մեկ ամսով ևս կերակարձգենք. չորրորդ անգամ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ, այնուամենայնիվ, անընդհատ չեն կարող երկարաձգել արտակարգ դրությունը։
Վարչապետը նշեց, որ արտակարգ դրության օրենսդրությունը կփորձեն կատարելագործել, որ արտակարգ դրության ավարտից հետո էլ գործիքներ ունենան, որպեսզի որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարեն։
«Ամենամեծ խնդիրն անորոշություններն են․ մենք ասում ենք, որ շատ թե քիչ հարաբերականորեն կայուն է իրավիճակը, բայց ոչ մեկը չի կարող ասել, որ վաղն ամեն ինչ գլխի վայր կշրջվի, չունենք երաշխիք, որ չենք ունենա 800, 900 կամ 1000 դեպք»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ միակ լուծումը մարդկանց անհատական պատասխանատվությունն է։
Վարչապետի խոսքով՝ եթե գնան համատարած սահամանափակումների, միևնույնն է, շենքերում մարդկանց չեն կարող վերահսկել։