Մեծ Բրիտանիայից կլինիկական հոգեբան Կիրեն Շնակը պատմել է, թե ինչ հնարքներով կարելի է հաղթահարել նույնիսկ ամենաուժեղ անհանգստությունն ու տագնապը, գրում է Doctorpiter-ը։
Արագ հանգստանալու ամենահայտնի միջոցներից մեկը խորը և դանդաղ շնչելն է, բայց, ըստ փորձագետի, այց այս մեթոդը կարող է չօգնել, եթե զգացմունքները գերակշռում են։
Այդ դեպքում հոգեբանը խորհուրդ է տվել թղթի վրա գրել ամենավատ սցենարը, օրինակ, որն է ձեր անհանգստությունից բխող ամենավատ բանը, որ կարող է պատահել: Հետո, նրա խոսքով, պետք է հակառակն անել՝ գրեք լավագույն սցենարը, առավել դրական կամ հուսադրող արդյունքը, նույնիսկ եթե այն անիրատեսական է թվում:
Այս երկու քայլից հետո, երբ տրամաբանությունը խաղի մեջ է մտնում, հոգեբանը խորհուրդ է տվել նկարագրել այն սցենարը, որն առավել իրատեսական է թվում:
«Հետո ուշադիր կարդացեք ամեն ինչ, ավելի լավ է՝ բարձրաձայն: Այս մեթոդն օգնում է ձեր ուշադրությունը վախից տեղափոխել հնարավոր հեռանկարի: Եվ նույնիսկ եթե դուք ի սկզբանե չեք հավատում լավագույն կամ իրատեսական սցենարին, միևնույն է, հանգստանում եք: Ի վերջո, այս կերպ դուք ուղեղին ցույց եք տալիս, որ իրադարձությունների զարգացման այլ տարբերակներ էլ կան և նա նույնպես կսկսի հաշվի առնել դրանք»- նշել է մասնագետը։
Հոգեբանը խորհուրդ է տվել անհանգստության նոպաների ժամանակ նաև անշարժ չնստել, այլ գնալ զբոսանքի, յոգայի դասերի։