• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հունիս 2025 22:36
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հայերի ներդրումը նացիզմի դեմ պատերազմում տարած հաղթանակի գործում

Էքսկլյուզիվ,
22 Հունիս 2025 18:30
ShareShareShare
Հայերի ներդրումը նացիզմի դեմ պատերազմում տարած հաղթանակի գործում
telegram

Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարում հայ զինծառայողների ներդրումը հսկայական էր։ Ընդհանուր առմամբ պատերազմին մասնակցել է մոտ 600 հազար էթնիկ հայ։ Հայերը ռազմական գործողություններին մասնակցել են ինչպես Խորհրդային բանակի կազմում, այնպես էլ ֆաշիզմի դեմ մարտնչած այլ պետությունների բանակների շարքերում։ Բացի այդ մեծ դեր է խաղացել թիկունքում ռազմաճակատին ցուցաբերած օգնությունը։

Հաղթանակի նշանակությունը բազմիցս ավելացել է, քանի որ հայ ժողովրդին էքզիստենցիալ վտանգ էր սպառնում 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն իրագործած Թուրքիայի կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերը կանգնած էին Հայաստանի սահմանների մոտ՝ այստեղ բերելով զգալի ուժեր՝ 3-րդ դաշտային բանակը։ Սահմանին հերթապահող խորհրդային զորամասերը հետևում էին թուրքական ստորաբաժանումների կենտրոնացմանը։ Ակնհայտ էր՝ Թուրքիան պատրաստ է հարձակման և միայն հարմար պահի է սպասում։ Եթե Խորհրդային Միությունը, այդ թվում հայերի օգնությամբ չհաղթեր Ստալինգրադի ճակատամարտում, Թուրքիան կներխուժեր Անդրկովկաս։ Այդ ճակատամարտին մասնակցել է 30 հազար հայ, նրանց մեկ երրորդը զոհվել է ։

«Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայերը, սկսած շարքայինից, վերջացրած մարշալով, անմահացրին իրենց անունները քաջարի զինվորների չմարող փառքով», – պատերազմից հետո ասում էր Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովը։

Armenia Today-ը հավաքել է հայ ժողովրդի բոլոր սխրանքները, որոնք կատարվել են ինչպես Խորհրդային բանակի կազմում, այնպես էլ ֆաշիզմի դեմ մարտնչած այլ պետությունների բանակների շարքերում։

Գերմանիայի հարձակումը հետ մղելը և օգնությունը թիկունքում

1941 թվականի հունիսի 22-ին նացիստական Գերմանիան ներխուժեց ԽՍՀՄ։ Գերմանացի բռնապետ Ադոլֆ Հիտլերը նախատեսում էր ջախջախել և նվաճել Խորհրդային Միությունը մինչև 1941 թվականի ձմեռ, և պատերազմի առաջին ամիսներին թշնամուն հաջողվեց գրավել երկրի ամբողջ եվրոպական մասը: Սովետական բանակը ծանր կորուստներ ունեցավ և նահանջեց կատաղի մարտերից հետո:

Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները ոտքի ելան թշնամու դեմ պայքարելու։ Խորհրդային Հայաստանը մոբիլիզացրել է իր բոլոր նյութական և մարդկային ռեսուրսները ռազմական ջանքերին աջակցելու համար։ Բանակին օգնելու համար Հայաստանն արտադրում էր սինթետիկ կաուչուկ, տարբեր տեսակի զինամթերք և սպառազինություն, ինչպես նաև պարենամթերք։ Ժողովուրդը միջոցներ էր հավաքում ինքնաթիռների, տանկերի կառուցման համար։

Յուրաքանչյուր հինգերորդը մեկնել է ռազմաճակատ. Հայաստանի մոբիլիզացիան համաշխարհային պատերազմի տարիներին

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում բնակվող շուրջ 1,5 մլն մարդուց յուրաքանչյուր հինգերորդը մեկնել է ռազմաճակատ: Ընդհանուր առմամբ երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են շուրջ 600 հազար էթնիկ հայ, որոնցից ավելի քան 300 հազարը Խորհրդային Հայաստանից էին, իսկ 200 հազարը՝ միութենական այլ հանրապետություններից:

Ավելի քան 100 հազար հայ զորակոչվել են դաշնակից տերությունների, հիմնականում՝ ֆրանսիական բանակ, իսկ գրեթե 20 հազարը՝ ԱՄՆ բանակ։ Պատերազմից չի վերադարձել ավելի քան 200 հազար հայ, ինչը կազմում է Հայաստանի նախապատերազմյան բնակչության մոտ 1/7-րդ մասը:

Ազգային դիվիզիաները և հայ զինծառայողների սխրանքները

Պատերազմի սկզբում կազմավորվել է հայկական վեց դիվիզիա, որոնցից ամենահայտնիներն են 89-րդ և 409-րդ դիվիզիաները։ 409-րդ դիվիզիան իր հաղթական ուղին սկսել է Հյուսիսային Կովկասում և ավարտել պատերազմը՝ մասնակցելով Ավստրիայի և Չեխոսլովակիայի ազատագրման մարտերին։ 89-րդ Թամանյան դիվիզիան հայտնի դարձավ՝ անցնելով մարտական ճանապարհ Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին: Շատ հայեր նույնպես կռվել են գրավյալ տարածքներում՝ պարտիզանական ջոկատներում։

Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել են 107 զինվոր և սպա։ Բացի այդ, այդ բարձր կոչումն ստացել են 10 Հայաստանի ազգային փոքրամասնություններից։ Խորհրդային Միության կրկնակի հերոսներ են դարձել ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը: Ստեփանյանը 1700 մարտական թռիչք է իրականացրել, թշնամու 13  նավ է խորտակել։ 

Եվս 27 հայ զինծառայող դարձան Փառքի շքանշանի լիակատար ասպետներ, ինչը Խորհրդային Միության հերոսի կոչմանը հավասարեցված պարգև է: Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայերը ռազմաճակատին տվել են 64 գեներալ, ավիացիայի մեկ մարշալ և մեկ ծովակալ։ Պատերազմից հետո ռազմական գործողություններին մասնակցած ևս 83 հայ սպա արժանացել է գեներալի կոչման։ Խորհրդային Միության ժողովուրդների շարքում հայերը Խորհրդային Միության հերոսների թվով վեցերորդ տեղն էին զբաղեցնում։

Հովհաննես (Իվան) Բաղրամյան՝ Խորհրդային Միության մարշալ, Հովհաննես Իսահակյան (Իվան Իսակով)՝ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով)՝ ավիացիայի մարշալ, Համազասպ Բաբաջանյան՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ և Սերգեյ Ագանով՝ ինժեներական զորքերի մարշալ։ Մարշալ Բաղրամյանը պատերազմի ընթացքում ղեկավարել է 1-ին մերձբալթյան, իսկ հետագայում՝ 3-րդ Բելառուսական ռազմաճակատը։ Ծովակալ Իսակովը ԽՍՀՄ ռազմածովային ուժերի ժողկոմի առաջին տեղակալն էր և ծովային գլխավոր շտաբի պետը։ Ավիացիայի մարշալ Խանփերյանցը պատերազմի տարիներին Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետը և հրամանատարի տեղակալն էր։ 

Ավելի քան 60 հայ գեներալ հրամանատար են եղել պատերազմի բոլոր ճակատներում, նրանց թվում էին երեք բանակների հրամանատարներ և երեք կորպուսի հրամանատարներ։ Հաղթանակի գործում առանձնահատուկ ներդրում են ունեցել հայ հետախույզները։ Հետախուզության պատմության մեջ ոսկե տառերով է գրվել Գևորգ Վարդանյանի խմբի սխրանքը, որը բացահայտել է 1943 թվականի նոյեմբերին Թեհրանի խորհրդաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին վերացնելու ֆաշիստական դավադրությունը: Գործողության ղեկավարումն իրականացրել է Թեհրանում խորհրդային հետախուզության ռեզիդենտ Իվան Աղայանցը։

Հաղթական քոչարին պարտված Ռայխստագի պատերի տակ

Հայկական ԽՍՀ-ում կազմավորված խորհրդային դիվիզիաները և հայ մարտիկները խորհրդային զորքերի կազմում մտան Եվրոպա՝ ազատելով երկրներն ու ժողովուրդներին ֆաշիստական լծից։

Շատերն իրենց փառավոր ուղին ավարտեցին Վարշավայում, Պրահայում և Վիեննայում։ 1945-ի մայիսին Թամանյան 89-րդ դիվիզիայի հայ մարտիկները պարտված Ռայխստագի պատերի տակ տոնեցին Բեռլինի գրավումը։ Նրանք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը տոնեցին հանդիսավոր քոչարիով՝ հինավուրց զինվորական պարով: Գեներալ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ Թամանյան դիվիզիան ազգային դիվիզիաներից առաջինն ու միակն էր, որ մտավ Գերմանիայի տարածք։

Պարտիզանական շարժում և դիմադրության ջոկատներ

Հայերն իրենց դրսևորել են ոչ միայն որպես կանոնավոր զորքերի հրամանատարներ և մարտիկներ, այլև զգալի ներդրում են ունեցել պարտիզանական շարժման և դիմադրության ջոկատների գործողություններում ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ Եվրոպայի երկրներում:

Ֆրանսիայում Ալեքսանդր Ղազարյանի պարտիզանական ջոկատը կազմում էր 1200 հայ։ Ֆրանսիական Դիմադրության շարժման ամենահայտնի մասնակիցներից մեկը՝ Միսակ Մանուշյանը (1909-1944), դարձավ Ֆրանսիայի ազգային հերոս։ Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացիայից հետո կնոջ՝ Մելինեի հետ մասնակցել է ֆրանսիական Դիմադրության շարժմանը։ Մանուշյանի հրամանատարությամբ խումբը գրեթե 30 հաջող հարձակում է իրականացրել գերմանացի օկուպանտների վրա։ Մանուշյանը ձերբակալվել է 1943 թվականի նոյեմբերին։ 1944 թվականի փետրվարի 21-ին նա մահապատժի է ենթարկվել իր խմբի 21 անդամների հետ։

Պատերազմի հիշողությունը Հայաստանում և Հայաստանից դուրս

Ամեն տարի մայիսի 9-ին Մոսկվայում տեղի է ունենում Հաղթանակի շքերթ, որին տասնամյակներ շարունակ մասնակցել են նաև հայ զինծառայողներ: Վերջին տարիներին Հայաստանն այդ իրադարձություններին մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ 

«Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում Երևանում տեղի է ունեցել խորհրդանշական ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի զոհերի։ Հաղթանակի օրը Երևանում նշվում է նաև «Անմահ գունդ» քայլերթով, որը կազմակերպել է համանուն հայրենասիրական հասարակական կազմակերպությունը: 2025 թվականին այն նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Շարասյունը ղեկավարում էին թմբկահարները, նրանց հետևում պատերազմի մասնակածների հարազատներն էին՝ նրանց դիմանկարներով։

Նրանց ձեռքին Հայաստանի և Ռուսաստանի դրոշներ, գեորգիևյան ժապավեններ, ինչպես նաև մարտադաշտերում զոհված հերոսների լուսանկարներն էին։ Մասնակիցների թվում էին քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վետերաններ և երիտասարդներ: Այս երթը դարձավ սերունդների շարունակականության, հպարտության և հաղթանակի երախտագիտության խորհրդանիշ։

Հայաստանում մայիսի 9-ն ավանդաբար ունի նաև առանձնահատուկ նշանակություն։ Երկրում այդ օրը նշվում է նաև մայիսյան «Եռատոնը»: Հայ ժողովուրդն այդ օրը նշում է 1945 թվականի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, Արցախյան Շուշիի ազատագրումը ադրբեջանական օկուպացիայից և 1992 թվականին Արցախի Պաշտպանության բանակի ստեղծումը։

telegram
Tags: հաղթանակհայերի ավանդՀայրենական մեծ պատերազմՆերդրում

Առնչվող Նորություններ

«Շատ վատ», «անհիմն», «անխղճություն». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանավորման մասին

«Շատ վատ», «անհիմն», «անխղճություն». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանավորման մասին

22 Հունիս 2025 17:58

Երևանում Armenia Today-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը քննադատել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ անվանելով այն «անմտություն», «անհիմն»...

Քըրք Քըրքորյանի հինգ նվերը հայ ժողովրդին

15 Հունիս 2025 20:23

10 տարի առաջ այս օրը՝ 2015 թվականի հունիսի 15-ին, կյանքից հեռացավ հայ գործարար և բարերար Քըրք Քըրքորյանը: Նա ծնվել է...

Իրանի և Իսրայելի պատերազմից կարող է օգտվել Ադրբեջանը՝ հարձակվելով ՀՀ-ի վրա. Հրանտ Միքայելյան

Իրանի և Իսրայելի պատերազմից կարող է օգտվել Ադրբեջանը՝ հարձակվելով ՀՀ-ի վրա. Հրանտ Միքայելյան

14 Հունիս 2025 20:56

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև լայնամասշտաբ ցամաքային...

«Երեխան հիասթափվում է կյանքից», «եթե չեն սիրում, նորմալ է». քաղաքացիները՝ ամուսնալուծության ազդեցության մասին

«Երեխան հիասթափվում է կյանքից», «եթե չեն սիրում, նորմալ է». քաղաքացիները՝ ամուսնալուծության ազդեցության մասին

12 Հունիս 2025 20:03

Հոգեբանները պնդում են, որ ծնողների ամուսնալուծություններն ազդեցություն են ունենում երեխաների հետագա կյանքի վրա: Այսպես, օրինակ՝ ամերիկացի երեխաների գրեթե մեկ երրորդը...

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

11 Հունիս 2025 22:30

«Ինքն է լավ ապրում», «ճիշտ է», «գոյատևում ենք»․ քաղաքացիները՝ իր օրոք լավ ապրելու Փաշինյանի հայտարարության մասին

«Ինքն է լավ ապրում», «ճիշտ է», «գոյատևում ենք»․ քաղաքացիները՝ իր օրոք լավ ապրելու Փաշինյանի հայտարարության մասին

09 Հունիս 2025 20:42

Հայաստանում տարեկան գնաճը 2025 թվականի մայիսին նախորդ տարվա նկատմամբ կազմել է 4,3%, իսկ ապրիլի համեմատ՝ 3,2 %, ինչի մասին վկայում...

Ավելին
  • Լուրեր
«Բժիշկ ջան». անկեղծ զրույց Ելենա Գևորկովայի հետ Հայաստանի, վաղ ախտորոշման և կանխարգելման մասին

«Բժիշկ ջան». անկեղծ զրույց Ելենա Գևորկովայի հետ Հայաստանի, վաղ ախտորոշման և կանխարգելման մասին

22 Հունիս 2025 22:01
Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

22 Հունիս 2025 21:18
Փորձագետներն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորության և միջուկային ծրագիրը շարունակելու մտադրության մասին

22 Հունիս 2025 21:05
ՄԱԿ-ի ԱԽ-ն հունիսի 22-ին չի քվեարկի Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածները դատապարտող բանաձևի վերաբերյալ

ՄԱԿ-ի ԱԽ-ն հունիսի 22-ին չի քվեարկի Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածները դատապարտող բանաձևի վերաբերյալ

22 Հունիս 2025 20:40
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ «վճռորոշ փուլի» մասին

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարքի․ Ռուբիո

22 Հունիս 2025 19:44
Հայերի ներդրումը նացիզմի դեմ պատերազմում տարած հաղթանակի գործում

Հայերի ներդրումը նացիզմի դեմ պատերազմում տարած հաղթանակի գործում

22 Հունիս 2025 18:30
«Շատ վատ», «անհիմն», «անխղճություն». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանավորման մասին

«Շատ վատ», «անհիմն», «անխղճություն». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանավորման մասին

22 Հունիս 2025 17:58
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

22 Հունիս 2025 17:00
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

Իշխանությունները մի քանի «կացին կախեցին» մեր երկրի գլխին․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

22 Հունիս 2025 16:03

«Իշխանությունների հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է»․ Գարեգին Բ-ն աջակցություն հայտնեց Սամվել Կարապետյանին

22 Հունիս 2025 14:10
Այս իշխանությունը չի կարող զսպել ռիսկերը․ պատգամավորը՝ տարածաշրջանային վտանգների մասին

Այս իշխանությունը չի կարող զսպել ռիսկերը․ պատգամավորը՝ տարածաշրջանային վտանգների մասին

22 Հունիս 2025 13:30
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

22 Հունիս 2025 12:45
Հայ-ադրբեջանական հարաբերությունների, իշխանության պահպանման երաշխավորը Թուրքիան է․ պատգամավոր

Հայ-ադրբեջանական հարաբերությունների, իշխանության պահպանման երաշխավորը Թուրքիան է․ պատգամավոր

22 Հունիս 2025 11:42
Քայլերթ դեպի Էջմիածին՝ ի աջակցություն եկեղեցու (ուղիղ)

Քայլերթ դեպի Էջմիածին՝ ի աջակցություն եկեղեցու (ուղիղ)

22 Հունիս 2025 11:12
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Հունիսի 22-ի արտարժույթի փոխարժեքները Հայաստանում

22 Հունիս 2025 10:45
ԱՄՆ-ը հարվածել է Իրանին. ինչ է հայտնի այս պահի դրությամբ

ԱՄՆ-ը հարվածել է Իրանին. ինչ է հայտնի այս պահի դրությամբ

22 Հունիս 2025 08:10
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 22-ին

22 Հունիս 2025 07:42
Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ է հասցրել Իսրայելին

Իրանի համար ավելի հեշտ է հարձակվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաների վրա, քան Իսրայելի. Al Jazeera

22 Հունիս 2025 00:32
Ռադիկ Աբրահամյանը հաղթել է շախմատի միջազգային մրցաշարում

Հայ շախմատիստները Հնդկաստանում անցկացվող միջազգային մրցաշարի առաջատարների շարքում են

21 Հունիս 2025 23:58
ԶԼՄ-ն մանրամասներ է հայտնել Փաշինյանին Թուրքիա հրավիրելու մասին

ԶԼՄ-ն մանրամասներ է հայտնել Փաշինյանին Թուրքիա հրավիրելու մասին

21 Հունիս 2025 23:22
«Բժիշկ ջան». անկեղծ զրույց Ելենա Գևորկովայի հետ Հայաստանի, վաղ ախտորոշման և կանխարգելման մասին
Հարցազրույց

«Բժիշկ ջան». անկեղծ զրույց Ելենա Գևորկովայի հետ Հայաստանի, վաղ ախտորոշման և կանխարգելման մասին

22 Հունիս 2025 22:01

«Խոսենք գլխավորի մասին» հաղորդաշարում Armenia Today-ը զրուցել է գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Գևորկովայի հետ Հայաստանում գինեկոլոգիայի զարգացման, կանանց հիվանդությունների վաղ ախտորոշման, վերարտադրողական...

ԿարդալDetails
Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ
Աշխարհում

Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

22 Հունիս 2025 21:18

Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ