• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Հունիս 2025 15:44
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Արցախն ի՛նքը պետք է ձևակերպի՝ ինչպես ներկայանալ ՀՀ-ում, իսկ մեր խնդիրն է դրան աջակցելը․ Աբրահամյան

Էքսկլյուզիվ, Հարցազրույց, Քաղաքականություն,
23 Հոկտեմբեր 2023 18:17
ShareShareShare
telegram

Armenia Today-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:

– Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Նախկինում նման զորավարժությունները նախորդում էին Բաքվի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիվ գործողություններին։ Որքանո՞վ եք հավանական համարում ՀՀ-ի դեմ էսկալացիան այս զորավարժություններից հետո։


– Այն հիմնական նպատակները, որոնք դրված են այս զորավարժությունների գոնե երևացող հատվածում, նպատակ ունեն առավել սինխրոնացնել և լուծել կառավարման հետ կապված հարցերն Ադրբեջանի և Թուրքիայի բանակների համար։ Ըստ էության, կարելի է ասել, որ նվազագույնը 44-օրյա պատերազմի և դրանից հետո տեղի ունեցած տարբեր օպերացիաների ժամանակ թուրք-ադրբեջանական համագործակցությունն աշխատել է ոչ միայն օպերատիվ կամ կառավարման հարցերում, այլ ընդհուպ թուրքական զորքերի մասնակցության առումով՝ տարբեր ռազմական գործողությունների, այդ թվում նաև Արցախում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած վերջին մասշտաբային գործողությունների ժամանակ։ Թուրքիան և Ադրբեջանը հատկապես 44-օրյա պատերազմից հետո իրենց ԶՈւ պլանավորումը կառուցելիս հիմքում դրել են համագործակցությունը և ուժերի սինխրոնությունը։ Այս տեսանկյունից արդեն իսկ հանգամանքը վտանգավոր է։

Ինչ վերաբերում է զորավարժության մասշտաբային կամ թեկուզ տեղային մակարդակով գործողությունների վերաճելուն, ապա, բնականաբար, այս տեսանկյունից որևէ բան չենք կարող բացառել։ Չենք կարող ասել, որ նմանատիպ բոլոր զորավարժությունները բերում են մարտական գործողությունների, դա, բնականաբար, այդպես չէ։  Բայց հանգամանքը, որ դա տեղի է ունենում Նախիջևանում, որին սահմանակից է Տիգրանաշենը, իսկ դա այն գյուղերից մեկն է, որը ՀՀ իշխանությունը համարում է ադրբեջանական, որոշակի լեգիտիմություն է հաղորդել ադրբեջանական գործողություններին։ Մյուս կողմից, բնականաբար, Արցախի օկուպացված հատվածում գործողությունները նպատակ ունեն նաև տեղանքի որոշակի զննության, առանձնահատկություններին ծանոթանալուն, իսկ այս փուլում դա բերելու է Հայաստանի շուրջ իրավիճակի սրմանը, որովհետև ադրբեջանական զորքերի՝ տեղանքում ճշգրիտ գործելու և կողմնորոշվելու հատկությունը, բնականաբար, վտանգավոր է։ Այնպես որ, ո՛ր տեսանկյունից էլ նայում ենք՝ իհարկե դրանք իրենց մեջ ռիսկեր պարունակում են՝ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ։

– Ինչ առանձնահատկություն ունեն այս զորավարժությունները, ինչո՞վ են նրանք տարբերվում նախկինում անցկացված այլ նմանատիպ զորավարժություններից։

– Այն տեղեկությունները, որոնք այս պահին հայտնի են պաշտոնական հաղորդագրություններով, այն են, որ մեծ ուշադրություն է դարձվելու հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմանը և դրա մարտավարությանը, և պետք է հիմնված լինի երկու երկրների ԶՈւ տարբեր ստորաբաժանումների ներդաշնակ գործելուն։ Նաև հայտնի է, որ մասնակցելու է օդուժը, որը ոչ միայն կարող է վերաբերել ուղղաթիռներին, դրա միջոցով դեսանտի իջեցմանը, այլ, առհասարակ, ռազմական ինքնաթիռներին, նաև՝ ԱԹՍ-ներին։ Հատկապես ժամանակակից աշխարհում հատուկ նշանակության ստորաբաժանումները սինխրոն աշխատում են ԱԹՍ-ների հետ՝ հետախուզում իրականացնելու, որոշ դեպքերում նաև հարվածներ հասցնելու տեսանկյունից։ Շատ այլ կոմպոնենտներ կբացվեն, այդ թվում նաև քաղաքական տեսանկյունից, երբ որոշակի ամփոփումներ լինեն։

– Խնդրում եմ մեկնաբանել՝ ի՞նչ փուլում են այժմ գտնվում բանակցությունները Երևանի և Բաքվի միջև, հաշվի առնելով այսօր Իրանում անցկացվող 3+3 ձևաչափով հանդիպումը, որին մասնակցելու է ՀՀ ԱԳ նախարարը։ Ի՞նչ անհարժեշտ քայլեր են հարկավոր ՀՀ իշխանությունների կողմից իրավիճակն առավել նպաստավոր դարձնելու համար:

– ՀՀ այս իշխանությունը ցույց է տվել, որ ինքը կենսունակ չէ ինչպես անվտանգություն ապահովելու, այնպես էլ արտաքին խաղացողների հետ երկկողմ կամ բազմակողմ ֆորմատով աշխատելու, համագործակցելու տեսանկյունից։ Այս իշխանության և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության գիծը հայկական շահը չի սպասարկել, դա այս հինգ տարվա աշխատանքն է ցույց տվել։ Ապացույցն Արցախի հանձնումն է, ՀՀ ինքնիշխան տարածքների նկատամամբ ադրբեջանական վերահսկողությունն է և այլն։ Այնպես որ, այս նոր ֆորմատով որևէ սպասելիք չկա։

ՀՀ այս իշխանության պարագայում անհրաժեշտության մասին խոսելիս կա մեկ հարց․ անհրաժեշտությունը միայն նրանց հեռանալն է, սա չեմ ասում որպես անընդհատ կրկնվող, բարձրաձայնվող հանգամանք, սակայն եթե փորձում ենք իշխանությանը տեսնել տարբեր պրոցեսներում արդյունավետություն դրսևորելու տեսանկյունից, ապա դա պարզապես չի կարող տեղի ունենալ։ Այս հինգ ու կես տարիների ընթացքում նա արդեն իսկ ցույց է տվել, որ ո՛չ կամք ունի, ո՛չ դրանք իրականացնելու ցանկություն։

– Հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ մի խումբ ցուցարարներ տեղահանվելուց հետո առաջին անգամ հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու Արցախի նախագահին: Ձեզ բավարարե՞լ են նախագահի տված պատասխանները։

– Իրավիճակը հասկանալու համար պետք է նայել, թե ովքեր էին և ինչ սպասումներ կամ պահանջներ ունեին։ Ես ինքս այնտեղ հավաքված մարդկանց երեք հիմնական խմբերի եմ բաժանում։

Ամենաագրեսիվն այն փոքր խումբն էր, որն ուղղորդվում էր Սամվել Բաբայան-ՀՀ իշխանություններ տանդեմի կողմից։ Նրանց պահանջների հիմքում ոչ թե արդարացի ինչ-որ պատասխաններ ստանալն էր, այլև ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպիսին մենք տեսանք՝ խժդժություններ, ներկայացուցչության գրավում և այլն։

Երկրորդ խմբում մարդիկ էին, որոնք չունեին որևէ քաղաքական պահանջ, նրանք այն մարդիկ էին, ովքեր համարում էին, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման ընթացքում բավականին մեծ ֆինանսական մեքենայությունների է գնացել, հարստացրել իր թիմակիցներին, մերձավորներին, և նրանք իրենց պահանջները ձևակերպում են դրա շրջանակներում։ 

Եվ երրորդ խումբն այն մարդիկ էին, որոնք ունեին որոշակի սոցիալական խնդիրներ, ովքեր բռնի տեղահանվել են, ունեն օբյեկտիվ պահանջներ և նրանք ավելի հստակ ուզում էին հասկանալ, թե ում ուղղել իրենց պահանջները։ 

Որքան ես եմ հասկանում՝ ՀՀ կառավարությունն Արցախի իշխանություններին պատասխանել է, որ բոլոր թեմաներով զբաղվում է ՀՀ կառավարության ձևավորած Հումանիտար կենտրոնը։ Եվ սկսած ֆինանսական հատկացումներից մինչև որոշումների կայացում դրանք գտնվում են ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներում։ Այս պայմաններում Արցախի իշխանություններն այդ մասով չեմ կարծում, թե մեծ անելիք ունեն։ Միգուցե որպես խնդիրների ձևակերպում և ներկայացում կարելի է սա դիտարկել, բայց պատասխանատվությունների տեսանկյունից նրանք չունեն այն, ինչ ՀՀ կառավարությունը։ Կան որոշակի պահանջներ, որտեղ կարելի է հասկանալ մարդկանց, որովհետև իրենք չգիտեն ով է իրենց խնդիրների հասցեատերը։ Բայց Արցախի իշխանությունների խնդիրը պետք է դառնա հստակ բացատրել՝ ինչ է տեղի ունեցել, այսօր ինչ է տեղի ունենում և ձևակերպված պահանջներն ում լիազորությունների տիրույթում են։

– Հաշվի առնելով Արցախի օպերատիվ շտաբի փակումը, որը, ըստ որոշ տեղեկությունների, սպառնում է նաև ՀՀ-ում նրանց ներկայացուցչությանը, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի հետագայում արցախահայերի ներկայացվածությունը և կազմակերմպան ձևը Հայաստանում։ Մասնավորապես ինչպե՞ս եք գնահատում առաջարկությունները ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավարություն ձևավորելու մասին։

– Արցախի օպերատիվ շտաբն արդյունավետություն այլևս չէր էլ կարող ապահովել։ Այն ի սկզբանե ստեղծվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ և ուղղված էր 30 000-ից ավելի Հայաստան տեղափոխված մարդկանց հարցերը լուծելուն։ Ինչ վերաբերում է Արցախին, նրա ներկայացուցչությանը, ապա մեկ բան է, թե ինչ ենք տեսնում մենք՝ որպես քաղաքական ուժ, ԶԼՄ, հասարակություն, մեկ այլ բան է, թե ինչ է ուզում ձևակերպել Արցախը և այս պահին պատասխանատվություն ունեցող անձինք։

Ես աշխատում եմ այս թեմայով այդքան երկար չխոսել։ Արցախն ի՛նքը պետք է ձևակերպի, թե ինչ է ցանկանում անել, իսկ մեր խնդիրը պետք է դառնա այդ որոշման աջակցությունը։ Արցախի հարցը փակված չէ և հիմնական տրամաբանությունը պետք է կառուցել դրա հիման վրա։

– Շնորհակալություն։

Հարցազրույցը վարեց Արաքսյա Սնխչյանը

 

 

 

telegram
Tags: Թուրք-ադրբեջանական զորավարժությունռազմական էսկալացիաՏիգրան Աբրահամյան

Առնչվող Նորություններ

Կառուցապատողը շինթույլտվության հիմքով շարունակում է աշխատանքը՝ քանի դեռ չկա որոշում․ Ասատրյան

Կառուցապատողը շինթույլտվության հիմքով շարունակում է աշխատանքը՝ քանի դեռ չկա որոշում․ Ասատրյան

03 Հունիս 2025 13:48

Աբովյան խոշորացված համայնքի Առինջ գյուղի բնակիչները Խաչատուր Աբովյան թաղամասի 7-րդ փողոցում բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով դադարեցնել հարևանությամբ կառուցվող բազմաբնակարան...

Կորոշենք՝ գնալ դատարանի՞, թե՞ նոր փաթեթ ներկայացնելու ճանապարհով․ Աղազարյանը՝ ՄԱՍԿ-ի գրանցումը մերժելու մասին

Կորոշենք՝ գնալ դատարանի՞, թե՞ նոր փաթեթ ներկայացնելու ճանապարհով․ Աղազարյանը՝ ՄԱՍԿ-ի գրանցումը մերժելու մասին

03 Հունիս 2025 11:40

ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստրը մերժել է «Քաղաքացիական պայմանագրի» նախկին, այժմ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած Միացյալ ազգային...

ԶԼՄ-ն հայտնել է ոստիկանապետի հրաժարականի հնարավոր պատճառը

ԶԼՄ-ն հայտնել է ոստիկանապետի հրաժարականի հնարավոր պատճառը

03 Հունիս 2025 10:20

Իշխանական շրջանակներում ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը կապում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա հետ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝...

Լոռու մարզպետը հրաժարական է տվել և դադարեցրել կուսակցական գործունեությունը

Արամ Ղազարյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-Ներքին գործերի փոխնախարար

03 Հունիս 2025 10:17

Վարչապետի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալ, տեղեկանում ենք E-gov-ից: Ղազարյանը հունիսի 2-ին ազատվել...

Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ

Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ

02 Հունիս 2025 21:12

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին «հրահրված հակաեկեղեցական...

Եկեղեցին շատ ավելի բարձր է, քան ինքն իր աթոռով․ քաղաքացին՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Եկեղեցին շատ ավելի բարձր է, քան ինքն իր աթոռով․ քաղաքացին՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

02 Հունիս 2025 19:57

Ավելին
  • Լուրեր
Լուկա Մոդրիչը կարիերան կշարունակի «Միլանում»․ ԶԼՄ

Լուկա Մոդրիչը կարիերան կշարունակի «Միլանում»․ ԶԼՄ

03 Հունիս 2025 15:16
«Արարատ-Արմենիան» գլխավորել է պորտուգալացի մասնագետ

«Արարատ-Արմենիան» գլխավորել է պորտուգալացի մասնագետ

03 Հունիս 2025 15:00
Լենսովետի թատրոնը հայտարարել է Բոյարսկու բեմ վերադառնալու մասին

Լենսովետի թատրոնը հայտարարել է Բոյարսկու բեմ վերադառնալու մասին

03 Հունիս 2025 14:48
ՀՀ-ին կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող 735 քմ մակերեսով հողամասը․ ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ-ին կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող 735 քմ մակերեսով հողամասը․ ՀՀ գլխավոր դատախազություն

03 Հունիս 2025 14:26
Հայ բազկամարտիկ Արման Մրտեյանը հաղթել է թուրք մարզիկին և 7-րդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն

Հայ բազկամարտիկ Արման Մրտեյանը հաղթել է թուրք մարզիկին և 7-րդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն

03 Հունիս 2025 13:59
Կառուցապատողը շինթույլտվության հիմքով շարունակում է աշխատանքը՝ քանի դեռ չկա որոշում․ Ասատրյան

Կառուցապատողը շինթույլտվության հիմքով շարունակում է աշխատանքը՝ քանի դեռ չկա որոշում․ Ասատրյան

03 Հունիս 2025 13:48
Նիդերլանդների կառավարությունը փլուզվել է ներգաղթի քաղաքականության պատճառով․ հնարավոր են նոր ընտրություններ

Նիդերլանդների կառավարությունը փլուզվել է ներգաղթի քաղաքականության պատճառով․ հնարավոր են նոր ընտրություններ

03 Հունիս 2025 13:47
«Մի կաթիլ օվկիանոսում». շաբաթների շրջափակումից հետո Իսրայելը թույլատրել է օգնության մուտքը Գազա

Գազայում 27 պաղեստինցի է զոհվել հումանիտար օգնության կենտրոնի մոտ. ԶԼՄ

03 Հունիս 2025 13:19
«Թումո» ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնը մասնաճյուղ է բացել Ճապոնիայում

«Թումո» ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնը մասնաճյուղ է բացել Ճապոնիայում

03 Հունիս 2025 13:01
Բողոքի ակցիա Առինջ գյուղում (ուղիղ)

Բողոքի ակցիա Առինջ գյուղում (ուղիղ)

03 Հունիս 2025 12:36
Թերհավաքագրումների հետևանքով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի գնել․ Հայկ Կոստանյան

Թերհավաքագրումների հետևանքով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի գնել․ Հայկ Կոստանյան

03 Հունիս 2025 12:34
«Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է ՀՀ-ից ՌԴ բուսական արտադրանքի «մատակարարումների խախտումներով»

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է ՀՀ-ից ՌԴ բուսական արտադրանքի «մատակարարումների խախտումներով»

03 Հունիս 2025 12:21
Անհանգստություններ ունենք․ խոսնակը՝ Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունների մասին

Անհանգստություններ ունենք․ խոսնակը՝ Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունների մասին

03 Հունիս 2025 11:48
Կորոշենք՝ գնալ դատարանի՞, թե՞ նոր փաթեթ ներկայացնելու ճանապարհով․ Աղազարյանը՝ ՄԱՍԿ-ի գրանցումը մերժելու մասին

Կորոշենք՝ գնալ դատարանի՞, թե՞ նոր փաթեթ ներկայացնելու ճանապարհով․ Աղազարյանը՝ ՄԱՍԿ-ի գրանցումը մերժելու մասին

03 Հունիս 2025 11:40
Քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի վերաբերյալ դատարանի 2-րդ որոշումը․ Կոստանյան

Քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի վերաբերյալ դատարանի 2-րդ որոշումը․ Կոստանյան

03 Հունիս 2025 11:25
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ճեպազրույցը (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ճեպազրույցը (ուղիղ)

03 Հունիս 2025 11:12
Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակվել են կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պատրաստվում են գերիների փոխանակման. Զելենսկի

Էրդողանի գրասենյակը պատմել է Ուկրաինային վերաբերող գագաթնաժողովի նախապատրաստման մասին

03 Հունիս 2025 10:47
Ակտիվիստները գողացել են Մակրոնի մոմե արձանը և տեղադրել ՌԴ դեսպանատան առաջ

Ակտիվիստները գողացել են Մակրոնի մոմե արձանը և տեղադրել ՌԴ դեսպանատան առաջ

03 Հունիս 2025 10:25
ԶԼՄ-ն հայտնել է ոստիկանապետի հրաժարականի հնարավոր պատճառը

ԶԼՄ-ն հայտնել է ոստիկանապետի հրաժարականի հնարավոր պատճառը

03 Հունիս 2025 10:20
Լոռու մարզպետը հրաժարական է տվել և դադարեցրել կուսակցական գործունեությունը

Արամ Ղազարյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-Ներքին գործերի փոխնախարար

03 Հունիս 2025 10:17
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 3-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումների մասին

03 Հունիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը մարտի 15-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 3-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

03 Հունիս 2025 09:40
Թուրքիայում 5,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 14-ամյա դեռահաս է զոհվել

Թուրքիայում 5,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 14-ամյա դեռահաս է զոհվել

03 Հունիս 2025 09:31
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 15-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 3-ին

03 Հունիս 2025 07:32
Հնդկաստանում տղամարդուն ձերբակալել են ճամպրուկում 47 թունավոր օձ տեղափոխելու համար

Հնդկաստանում տղամարդուն ձերբակալել են ճամպրուկում 47 թունավոր օձ տեղափոխելու համար

03 Հունիս 2025 00:29
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին

Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարել Գազայում․ Միլլեր

03 Հունիս 2025 00:14
Լիվերպուլում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով կա առնվազն 50 տուժած

Լիվերպուլում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի

02 Հունիս 2025 23:43
«Լոկոմոտիվի» հետ մեկ չեմպիոնությունն ինձ համար ավելի թանկ է, քան 5-ը՝ «Զենիթի» հետ․ Թիկնիզյան

Տիկնիզյանը մոտ է սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելուն

02 Հունիս 2025 22:59
Շենգավիթում հնչել են կրակրոցներ, կա երկու վիրավոր․ ԶԼՄ

Շենգավիթում հնչել են կրակրոցներ, կա երկու վիրավոր․ ԶԼՄ

02 Հունիս 2025 22:28
Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ

Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ

02 Հունիս 2025 21:12
Լուկա Մոդրիչը կարիերան կշարունակի «Միլանում»․ ԶԼՄ
Սպորտ

Լուկա Մոդրիչը կարիերան կշարունակի «Միլանում»․ ԶԼՄ

03 Հունիս 2025 15:16

«Ռեալ Մադրիդի» և Խորվաթիայի հավաքականի 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարիերան կշարունակի «Միլանում», հաղորդում է La Repubblica-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթը համաձայնել...

ԿարդալDetails
«Արարատ-Արմենիան» գլխավորել է պորտուգալացի մասնագետ

«Արարատ-Արմենիան» գլխավորել է պորտուգալացի մասնագետ

03 Հունիս 2025 15:00

Պորտուգալացի մասնագետ Տուլիպան գլխավորել է «Արարատ-Արմենիան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ 52-ամյա մասնագետը պորտուգալական ֆուտբոլում աշխատանքի հարուստ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ