ՍԱՏՄ-ն կասեցրել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիր Հոռեկա»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Արմենակյան 127) և հայտնաբերել աշխատանքի հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ բույթի խախտումներ:
Նշվում է, որ հայտնաբերված խախտումները վերաբերում են սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների վիճակին, պատերին, ախտահանող նյութերի պահման պայմաններին։
ՍԱՏՄ-ն սահմանել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ստուգումներից հետո հունիսի 20-ի դրությամբ ժամանակավորապես դադարեցրել էր «Տաշիր Պիցցա» հանրային սննդի 12 մասնաճյուղի գործունեություն: