• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2025 04:43
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Կառավարությունը հավանություն է տվել կրիպտոարժույթի ոլորտը կարգավորող օրինագծին

Տնտեսություն,
27 Փետրվար 2025 12:21
ShareShareShare
telegram

Կառավարությունը փետրվարի 27-ի նիստում հավանություն է տվել կրիպտոարժույթի ոլորտը կարգավորող օրինագծին, որով Հայաստանում կրիպտոարժույթին առնչվող ծառայություններ կկարողանան մատուցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք ՀՀ կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա կստանան։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ ոլորտում կարգավորման դաշտի բացակայության հետևանքով առաջանում են իրավական խնդիրներ՝ կապված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների, պետական մարմինների հետ առնչվելու և հաճախորդների շահերի պաշտպանության հետ։ Նրա խոսքով՝ հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներ չկան, իսկ նոր նախագծով՝ հաճախորդները խնդիրների դեպքում կարող են դիմել ֆինանսական հաշտարարին:

«Մասնավորապես, հաճախորդների շահերի անբավարար պաշտպանվածությունը թույլ չի տալիս ներգրավել մեծ թվով հաճախորդներ և նրանց հասանելի դարձնել բարձրորակ ծառայություններ, իսկ փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը սահմանափակում են կրիպտոէկոհամակարգի և ֆինանսական համակարգի փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։ Հրատապ անհրաժեշտություն է առաջացել ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել, որը հնարավորություն կտա ստեղծել ոլորտի անխափան զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ՝ միաժամանակ նվազեցնելով առկա և հնարավոր ռիսկերի բացասական հետևանքները»,- հստակեցրել է նախարարը։

Նախագծի ընդունման դեպքում, ըստ Հովհաննիսյանի, կրիպտոէկոհամակարգի ոլորտում կձևավորվի կանխատեսելի միջավայր՝ գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով։

«Ոլորտում գործունեություն ծավալողների համար խաղի հստակ կանոններ կսահմանվեն։ ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն ոլորտում իրականացվող գործունեության վերաբերյալ և կկարողանա պատշաճ կերպով արձագանքել ֆինանսական կայունությանը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերին։ Այդպիսով՝ ԿԲ-ն կկարողանա համագործակցել այլ երկրների կարգավորող և վերահսկող մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ»,- հավելել է Հովհաննիսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախագիծն ուշացած է, քանի որ այն վաղուց էր անհրաժեշտ։

«Մայրաքաղաքում տեղեր կան, փողոցում քայլելիս՝ մարդիկ ասում են՝ կրիպտոարժույթ ունե՞ք, 4 հատ տվեք, ինչ աբսուրդ է։ Տեխնոլոգիաներ անվան տակ ինչ-որ գործողություններ ենք անում, որ բացարձակապես անընդունելի է։ Եթե կառավարության քաղաքական կամքը չլինի, մեկը չի ասի՝ ընկերներ, բայց սա ի՞նչ վիճակ է։ Եվ եթե չեն գալիս ու չեն ասում, ուրեմն՝ մի բան այն չէ։ Պարզվում է՝ մեր երկրում իրենք ոչ թե ինչ-որ դաշտում, այլ մայթում են գործում»,- նշել է նա։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ հավելել է, որ ԿԲ-ն ծառայություններ մատուցող անձանց համար մուտքի պահանջներ է սահմանելու, որոնք բխում են քաղաքացիների կամ ներդրողների շահերից։ Նա տեղեկացրել է, որ ԿԲ-ն նախագծի ընդունման արդյունքում կտեսնի, թե ովքեր են ծառայություններ մատուցողների ղեկավարները, սեփականատերերը։

2024-ի հոկտեմբերին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն էր տվել երկրում կիբերհանցագործության դեմ պայքարի մասին օրենքում կրիպտոարժույթների հետ կապված գործունեության վերահսկողության վերաբերյալ փոփոխություններին։ Մեկնաբանելով  օրինագիծը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն Armenia Today-ին ասել էր, որ կասկածելի գործարքներն իրականացվում են հենց կրիպտոարժույթներով։

telegram
Tags: Կառավարությունկարգավորող օրինագիծԿրիպտոարժույթներ

Առնչվող Նորություններ

ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

22 Հուլիս 2025 00:32

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն «Արմենպրես»-ին հերքել է տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք...

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ տվյալների

21 Հուլիս 2025 16:17

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 383,83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,40 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Սաբոտաժի մեղադրանքն առանց ապացույցի՝ անբարոյականություն է. Ղազինյանը՝ Պետրոսյանի խոսքերի մասին

Սաբոտաժի մեղադրանքն առանց ապացույցի՝ անբարոյականություն է. Ղազինյանը՝ Պետրոսյանի խոսքերի մասին

21 Հուլիս 2025 13:05

Աուդիտ և հնարավոր ազատումներ՝ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

Աուդիտ և հնարավոր ազատումներ՝ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

21 Հուլիս 2025 12:24

Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ժամանակավոր կառավարման տակ անցած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ում նախատեսված են թոփ մենեջմենթում...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2025 09:37

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 21-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,58 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,88 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

«Վաճառեք՝ ինչ ուզում եք, բայց ոչ ազգային արժեքը»․ Գալուստ Գյուլբենկյանի կյանքի 7 կանոնները՝ բարերարի հիշատակի 70-ամյակին

«Վաճառեք՝ ինչ ուզում եք, բայց ոչ ազգային արժեքը»․ Գալուստ Գյուլբենկյանի կյանքի 7 կանոնները՝ բարերարի հիշատակի 70-ամյակին

20 Հուլիս 2025 19:25

70 տարի առաջ այս օրը՝ 1955 թվականի հուլիսի 20-ին, կյանքից հեռացավ գործարար, արվեստի գործերի կոլեկցիոներ և բարերար Գալուստ Գյուլբենկյանը: Մահվան...

Ավելին
  • Լուրեր
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացը․ ԶԼՄ

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացը․ ԶԼՄ

22 Հուլիս 2025 00:48
ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

22 Հուլիս 2025 00:32
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ՀՅԴ-ն իրավապահ մարմիններից պահանջել է կաթողիկոսին հեռացնելու կոչերի համար Փաշինյանի նկատմամբ նախաձեռնել քրվարույթ

21 Հուլիս 2025 23:37
Իսրայելի կողմից Գազայում օդային հարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել

Գազայում հակամարտության սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 59 000-ի

21 Հուլիս 2025 22:57
Օդեսայում Զելենսկու ավտոշարասյան վրա հրթիռային հարձակման փորձ են կատարել

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հուլիսի 23-ին բանակցություններ տեղի կունենան․ Զելենսկի

21 Հուլիս 2025 22:39
Մոսկվայում ապօրինի միգրացիայով զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ է ձերբակալվել

Մոսկվայում ապօրինի միգրացիայով զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ է ձերբակալվել

21 Հուլիս 2025 21:55
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ քաղաքացի է մահացել. ԶԼՄ

21 Հուլիս 2025 21:15
Հայկ Խլոյանը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել

Հայկ Խլոյանը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել

21 Հուլիս 2025 20:32
Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Ոտնձգություն՝ եկեղեցու նկատմամբ․ Մայր Աթոռը՝ կաթողիկոսին հեռացնելու նպատակով հավաք հրավիրելու Փաշինյանի հայտարարության մասին

21 Հուլիս 2025 19:49
Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է․ ՀԷՑ-ի մամուլի խոսնակ

Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է․ ՀԷՑ-ի մամուլի խոսնակ

21 Հուլիս 2025 19:27
Թրամփը վիճաբանել է Դաշնային պահուստային համակարգի հետ 2,5 միլիարդ դոլարի «շքեղ» շենքի վերանորոգման շուրջ

Թրամփը վիճաբանել է Դաշնային պահուստային համակարգի հետ 2,5 միլիարդ դոլարի «շքեղ» շենքի վերանորոգման շուրջ

21 Հուլիս 2025 18:33
Դավիթ Ղազինյանին ազատելու մասին տեղեկություն չկա․ ՀԷՑ-ի մամուլի խոսնակ

Դավիթ Ղազինյանին ազատելու մասին տեղեկություն չկա․ ՀԷՑ-ի մամուլի խոսնակ

21 Հուլիս 2025 18:01

Էրդողանը վստահ է՝ Ալիևի հետ միասին կլուծեն «Զանգեզուրի միջանցքի» հարցը

21 Հուլիս 2025 17:42
Նոր «միջանցքների» ստեղծումը չպետք է խախտի Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությունը. Իրանի ԱԳՆ

Նոր «միջանցքների» ստեղծումը չպետք է խախտի Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությունը. Իրանի ԱԳՆ

21 Հուլիս 2025 17:04
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են անօրինական ներգաղթյալների փոխադարձ արտահանձնման մասին

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են անօրինական ներգաղթյալների փոխադարձ արտահանձնման մասին

21 Հուլիս 2025 16:48
Բանգլադեշում ռազմաօդային ուժերի ինքնաթիռը բախվել է դպրոցի տարածքի. կա առնվազն 19 զոհ

Բանգլադեշում ռազմաօդային ուժերի ինքնաթիռը բախվել է դպրոցի տարածքի. կա առնվազն 19 զոհ

21 Հուլիս 2025 16:44
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ տվյալների

21 Հուլիս 2025 16:17
Պեսկովն ընդգծել է Ադրբեջանում ռուսների նկատմամբ հարգանքի կարևորությունը

Պեսկովն ընդգծել է Ադրբեջանում ռուսների նկատմամբ հարգանքի կարևորությունը

21 Հուլիս 2025 16:06
Զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունից 8 տուժած կա, քրվարույթ է հարուցվել․ ՔԿ

Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Սասուն Առուշանյանը երկու ամսով կալանավորվել է․ ՔԿ

21 Հուլիս 2025 15:35
Չելյաբինսկում սկանդալ է հասունանում «Ռուսական համայնքի» շուրջ

Չելյաբինսկում սկանդալ է հասունանում «Ռուսական համայնքի» շուրջ

21 Հուլիս 2025 14:56
Օտարերկրացիներին թույլատրվել է այցելել Արցախ

Օտարերկրացիներին թույլատրվել է այցելել Արցախ

21 Հուլիս 2025 14:35
ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Փաուելին կասկածում են 2,5 միլիարդ դոլարի կոռուպցիայի մեջ

ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Փաուելին կասկածում են 2,5 միլիարդ դոլարի կոռուպցիայի մեջ

21 Հուլիս 2025 14:24
Վարչապետի մամուլի քարտուղարից գողացել են 50 հազար դոլարի զարդեր և այլ իրեր․ ԶԼՄ

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը․ վարչապետի խոսնակ

21 Հուլիս 2025 14:11
Սաբոտաժի մեղադրանքն առանց ապացույցի՝ անբարոյականություն է. Ղազինյանը՝ Պետրոսյանի խոսքերի մասին

Սաբոտաժի մեղադրանքն առանց ապացույցի՝ անբարոյականություն է. Ղազինյանը՝ Պետրոսյանի խոսքերի մասին

21 Հուլիս 2025 13:05
«Ռիբոկ» սպորտային ակումբում կատարվում են քննչական գործողություններ

«Ռիբոկ» սպորտային ակումբում կատարվում են քննչական գործողություններ

21 Հուլիս 2025 12:59
Աուդիտ և հնարավոր ազատումներ՝ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

Աուդիտ և հնարավոր ազատումներ՝ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

21 Հուլիս 2025 12:24
«Արդարությունն ու արդարադատությունը շուտով կվերականգնվեն»․ Սամվել Կարապետյանի ուղերձը

«Կայուն խաղաղություն Բաքվի հետ» ու «հաղորդակցությունների բացում՝ օգուտով և առանց զոհերի». Սամվել Կարապետյանի տեսլականը

21 Հուլիս 2025 11:37
Մոսկվայում և Մոսկվայի մարզում հորդառատ անձրևներ են

Մոսկվայում և Մոսկվայի մարզում հորդառատ անձրևներ են

21 Հուլիս 2025 11:22
Հակասահմանադրական է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Հակասահմանադրական է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը՝ Փաշինյանի հայտարարության մասին

21 Հուլիս 2025 10:45
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի բանակցություններն ավարտվել են առանց առաջընթացի. ԶԼՄ

Գազայում շուրջ 85 մարդ է զոհվել սննդի սպասման կետում

21 Հուլիս 2025 10:39
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացը․ ԶԼՄ
Աշխարհում

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացը․ ԶԼՄ

22 Հուլիս 2025 00:48

Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հուլիսի 25-ին Ստամբուլում կայանալիք միջուկային...

ԿարդալDetails
ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն
Տնտեսություն

ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

22 Հուլիս 2025 00:32

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն «Արմենպրես»-ին հերքել է տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ