• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հունիս 2025 23:05
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Կառավարությունից մեկնաբանել են` քանի դիմում են ստացել Մայր Աթոռից և եկեղեցիների վերանորոգմանը որքան են հատկացրել 2018-ից

Մշակույթ, Ներքաղաքական,
19 Հունիս 2025 18:33
ShareShareShare
Կառավարությունից մեկնաբանել են` քանի դիմում են ստացել Մայր Աթոռից և  եկեղեցիների վերանորոգմանը որքան են հատկացրել 2018-ից
telegram

ՀՀ կառավարությունից և ԿԳՄՍ նախարարությունից Armenia Today-ին մեկնաբանել են, թե քանի դիմում են ստացել Մայր Աթոռից, և 2018-ից հետո պետական բյուջեից քանի եկեղեցու բարեկարգմանն են գումարներ տրամադրվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե «հայկական եկեղեցիները չուլանանոց, աղբանոց են դարձել», Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ, գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել էր, որ եկեղեցին բազմիցս դիմել է պետական մարմիններին և ընդգծել առկա հարցերը համատեղ քննարկելու անհրաժեշտությունը։ Արքեպիսկոպոսի խոսքով՝ իրենց դիմումներն անարձագանք են մնացել ինչպես պետական լիազոր մարմնի, այնպես էլ հենց կառավարության կողմից:

ԿԳՄՍ նախարարությունից Armenia Today-ի հարցմանն ի պատասխան, սակայն, հայտնել են, որ 2025-ի ընթացքում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի դիվանապետից ստացել են 4 գրություն, որոնք նախարարության կողմից ուղարկված գրությունների պատասխաններն են: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է, որ վարչապետի աշխատակազմը կաթողիկոսարանից «ստացել է ընդամենը 350 գրություն, որից 334-ը՝ բարեգործական հանձնաժողովինը, և միայն 16-ը՝ պաշտոնական գրություն»։

Խաչատրյանը հստակեցրել է, որ նշված պաշտոնական գրություններից 8-ն աշխատակազմն ստացել է 2019-ին, 3-ը՝ 2020-ին, 3-ը՝ 2021-ին, իսկ 2022-ին ստացած 2 պաշտոնական գրություններին համապատասխան ընթացք է տրվել։ Կառավարությունից միևնույն ժամանակ նշել են, որ 2023, 2024-ին միայն բարեգործական հանձնաժողովի գրություններ են ստացել, իսկ 2025-ին՝ հունիսի 18-ի դրությամբ գրություն չեն ստացել։ 

ԿԳՄՍ նախարարությունից հստակեցրել են, որ 2018 թվականից մինչ օրս պետական բյուջեի միջոցներով պատմամշակութային հուշարձանների նորոգման և ամրակայման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 3 մլրդ 143 մլն դրամ։ 

«Մասնավորապես` 8 տարվա ընթացքում նշված հատկացումներից շուրջ 1 մլրդ 688 մլն դրամն ուղղվել է եկեղեցիների կամ եկեղեցական համալիրների վերականգնմանը, նորոգմանը և ամրակայմանը՝ ներառյալ 2025 թվականին նախատեսված միջոցները։ Ընդ որում, եթե 2018-ին պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնմանը և պահպանությանը պետական բյուջեից հատկացվել է 127,2 մլն դրամ, ապա ներկայում այդ ցուցանիշը շուրջ 14 անգամ ավելացել է` 2025 թվականին կազմելով 1 մլրդ 770 մլն դրամ»,- ասված է հարցման պատասխանում։ 

Միաժամանակ, պետություն-մասնավոր համագործակցությամբ վերջին երեք տարիներին վերականգնվել է կամ շարունակում է վերականգնվել 19 կրոնական բնույթի հուշարձան, որից 9-ը պատկանում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին, 10-ը՝ պետությանը, հավելել են ԿԳՄՍՆ-ից։

Նախարարության տեղեկացմամբ՝ եկեղեցիների կամ եկեղեցական համալիրների վերականգնմանը, վերոնորոգմանը 2018թ.-ին ուղղվել է ավելի քան 101 միլիոն դրամ, 2019-ին՝ ավելի քան 48.7 միլիոն դրամ, 2020-ին՝  60 միլիոն դրամից ավելի, 2021-ին՝ գրեթե 51 միլիոն դրամ, 2022-ին՝ գրեթե 57.5 միլիոն դրամ, 2023-ին՝ շուրջ 146.5 միլիոն դրամ, 2024-ին՝ 408 միլիոն դրամից ավելի և 2025-ին՝ գրեթե 815 միլիոն դրամ։

2018-2019 թվականներին պետբյուջեից գումար է հատկացվել Ոսկեվազի Սբ. Հովհաննես, Իրինդի Սբ Աստվածածին, Այգեշատի Թարգմանչաց եկեղեցիների, Քոբայրավանքի, Սանահինի վանքի, ինչպես նաև Դվին հնավայրի միանավ, Սոլակի Սբ Աստվածածին, Կամարիսի Սբ Հովհաննես եկեղեցիների վերանորոգմանն ու վերականգնմանը։ 

2020-2021 թվականներին հատկացված գումարներն ուղղվել են Սանահինի Սբ Ամենափրկիչ եկեղեցու, Մարմաշենի վանական համալիրի, Հոռոմի Սբ Հռիփսիմե, Բնունիսի Սբ Աստվածածին, Փարպի Ծիրանավոր եկեղեցիներին, Հովհաննավանքի կից կառույցներին, ինչպես նաև Թարգմանչաց եկեղեցուն, Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիրին, Բնունիսի Սբ Աստվածածին եկեղեցուն։ 

2022-2023 թվականներին բյուջեի հատկացումների ցանկում են ներառվել Քոբայրավանքի սեղանատունը, Սանահինի Սբ Ամենափրկիչ եկեղեցին, Երերույքի տաճարը։ Բյուջեի գումարներով նորոգվել են նաև Գոշավանքի գավթի տանիքածածկերը։ Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ վերանորոգվել և վերականգնվել են նաև Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցին, Սրվեղ վանական համալիր, Բջնիի Սբ Աստվածածին եկեղեցին, Բագարանի Շուշանավանքը, Տավուշ ամրոցի եկեղեցին, Տեղի Սբ Գևորգ եկեղեցին, Քոբայրավանքի սեղանատունը, ինչպես նաև Այգեշատի Թարգմանչաց եկեղեցին։ 

2024-2025 թվականներին գումարներ են ուղղվել նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու, Սրվեղի վանական համալիրի, Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու, Քոբայրավանքի Մարիամաշեն եկեղեցու հետ կապված աշխատանքներին։

Գերատեսչությունից միևնույն ժամանակ շեշտել են, որ ՀՀ տարածքում գործող եկեղեցիների մեծամասնությունը սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով հանձնված է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին։

«Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի՝ «Հուշարձանի սեփականատերը պարտավոր է ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը, հուշարձանը պահել բարեկարգ և մաքուր վիճակում, վերացնել օգտագործման ընթացքում հուշարձանին և դրա պահպանության գոտուն պատճառված վնասները»»,- եզրափակել են նախարարությունից։ 

Դիտեք նաև՝ 

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

telegram
Tags: Armenia TodayԵկեղեցիԿառավարությունհարցումՄայր Աթոռ

Առնչվող Նորություններ

Կարապետյանի եղբորորդին մատնանշել է հորեղբոր նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների սինխրոն գործողությունները

Կարապետյանի եղբորորդին մատնանշել է հորեղբոր նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների սինխրոն գործողությունները

19 Հունիս 2025 19:53

Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ուշադրություն է հրավիրել իր հորեղբոր նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների սինխրոն գործողությունների վրա: «2021 թվականի...

Проходит заседание девятой сессии парламента восьмого созыва (прямое включение)

Ութերորդ գումարման խորհրդարանի իններորդ նստաշրջանի նիստը (ուղիղ)

19 Հունիս 2025 10:12

Մեր հաղթանակին այլընտրանք չկա․ Կարապետյանի ուղերձը՝ կալանքից հետո

Մեր հաղթանակին այլընտրանք չկա․ Կարապետյանի ուղերձը՝ կալանքից հետո

19 Հունիս 2025 00:12

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն իրեն կալանավորելու մասին դատարանի որոշումից հետո դիմել է աջակիցներին՝ ձերբակալությունն անօրինական անվանելով: Գործարարի հայտարարությունտ...

Պատրաստվում ենք բողոքարկել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը․ փաստաբան

Պատրաստվում ենք բողոքարկել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը․ փաստաբան

18 Հունիս 2025 23:54

Իրավապահները պատրաստվում են Կարապետյանի նկատմամբ հատուկ գործողություններ իրականացնել առավոտյան ժամը 4-ից հետո․ ԶԼՄ

Իրավապահները պատրաստվում են Կարապետյանի նկատմամբ հատուկ գործողություններ իրականացնել առավոտյան ժամը 4-ից հետո․ ԶԼՄ

18 Հունիս 2025 01:27

Իրավապահները պատրաստվում են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ հատուկ գործողություններ իրականացնել առավոտյան ժամը 4-ից հետո, հայտնում է News.am-ը՝...

«Ուզում էին մասկի-շոու անել»․ Կարապետյանը մեկնաբանել է իր տան խուզարկությունը

«Ուզում էին մասկի-շոու անել»․ Կարապետյանը մեկնաբանել է իր տան խուզարկությունը

17 Հունիս 2025 21:56

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է իր տանը կատարվող խուզարկությունը: «Ուզում էին մասկի-շոու անել ու ինձ ձերբակալել։ Իսկ...

Ավելին
  • Լուրեր
Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ

Իրանն ուղիղ բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ՝ Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին․ ԶԼՄ

19 Հունիս 2025 22:43
Հայ-իրանական սահմանից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան. մարզպետ

Հայ-իրանական սահմանից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան. մարզպետ

19 Հունիս 2025 22:11
«Ամեն ինչ արվում է». ՀԷՑ-ն զգուշացրել է Երևանի բնակիչներին ՀԷԿ-ում բռնկված հրդեհից հետո հոսանքազրկումների մասին

«ՀԷՑ»-ի անձնակազմը լիակատար աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին

19 Հունիս 2025 21:55
Փաշինյանը Բելառուսում կայանալիք ԵԱՏՄ նիստին կմասնակցի հեռավար․ Ռիժենկով

Փաշինյանը Բելառուսում կայանալիք ԵԱՏՄ նիստին կմասնակցի հեռավար․ Ռիժենկով

19 Հունիս 2025 21:16
Ռուսաստանը կաջակցի Սամվել Կարապետյանին և նրա իրավաբաններին․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կաջակցի Սամվել Կարապետյանին և նրա իրավաբաններին․ ՌԴ ԱԳՆ

19 Հունիս 2025 20:27
Կարապետյանի եղբորորդին մատնանշել է հորեղբոր նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների սինխրոն գործողությունները

Կարապետյանի եղբորորդին մատնանշել է հորեղբոր նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների սինխրոն գործողությունները

19 Հունիս 2025 19:53
Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

19 Հունիս 2025 19:31
Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր. Քոչարյան

Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր. Քոչարյան

19 Հունիս 2025 18:59
Կառավարությունից մեկնաբանել են` քանի դիմում են ստացել Մայր Աթոռից և  եկեղեցիների վերանորոգմանը որքան են հատկացրել 2018-ից

Կառավարությունից մեկնաբանել են` քանի դիմում են ստացել Մայր Աթոռից և եկեղեցիների վերանորոգմանը որքան են հատկացրել 2018-ից

19 Հունիս 2025 18:33
ՄԻՊ ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել են Սամվել Կարապետյանին

ՄԻՊ ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19 Հունիս 2025 18:17
СМИ назвали Артака Зейналяна возможным кандидатом на пост судьи Конституционного суда

Արտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր

19 Հունիս 2025 18:06
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հերքել է Ադրբեջանի լրտեսության մեղադրանքները

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հերքել է Ադրբեջանի լրտեսության մեղադրանքները

19 Հունիս 2025 17:40
Տարադրամի փոխարժեքը հունվարի 25-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 19-ին՝ ըստ ԿԲ տվյալների

19 Հունիս 2025 16:35
Դուք չդատապարտեցիք ձեր կուսակցության անդամ թաղապետի ծեծը․ Խամոյանը՝ Զեյնալյանին

Դուք չդատապարտեցիք ձեր կուսակցության անդամ թաղապետի ծեծը․ Խամոյանը՝ Զեյնալյանին

19 Հունիս 2025 16:16
Проходит брифинг официального представителя МИД России Марии Захаровой (прямое включение)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

19 Հունիս 2025 15:28
Ես ՀՀ առաջին վարչապետն եմ, որ ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան

Ես ՀՀ առաջին վարչապետն եմ, որ ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան

19 Հունիս 2025 15:26
Սամվել Կարապետյանի կալանավորումը Փաշինյանի վախերի դրսևորումն է, նա ատում է հաջողակ մարդկանց․ պատգամավոր

Սամվել Կարապետյանի կալանավորումը Փաշինյանի վախերի դրսևորումն է, նա ատում է հաջողակ մարդկանց․ պատգամավոր

19 Հունիս 2025 15:23
Ոչ մի գինեկոլոգ, ուրոլոգ չեն կարող ստուգել ձեր պղծվածության մակարդակը․ Կոնջորյանն՝ ընդդիմությանը

Ոչ մի գինեկոլոգ, ուրոլոգ չեն կարող ստուգել ձեր պղծվածության մակարդակը․ Կոնջորյանն՝ ընդդիմությանը

19 Հունիս 2025 15:09
Հայ-վրացական սահմանին հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակման հետ կապված խնդիրը կարգավորվել է․ ՊԵԿ

Հայ-վրացական սահմանին հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակման հետ կապված խնդիրը կարգավորվել է․ ՊԵԿ

19 Հունիս 2025 14:52
Դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հայրը ստորգետնյա խաղատուն կազմակերպելու համար միջազգային հետախուզման մեջ է

Դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հայրը ստորգետնյա խաղատուն կազմակերպելու համար միջազգային հետախուզման մեջ է

19 Հունիս 2025 14:43
Արցախցիները սոցիալական խնդիրների անժամկետ լուծման պահանջով բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ

Արցախցիները սոցիալական խնդիրների անժամկետ լուծման պահանջով բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ

19 Հունիս 2025 14:40
«Սսկվի, ձենդ չլսեմ», «մատդ թափ չտաս»․ Արթուր Հովհաննիսյանն ու Գեղամ Մանուկյանը վիճեցին

«Սսկվի, ձենդ չլսեմ», «մատդ թափ չտաս»․ Արթուր Հովհաննիսյանն ու Գեղամ Մանուկյանը վիճեցին

19 Հունիս 2025 14:35
Երկու ամսվա ընթացքում խոստացել էին լավարկումներ անել․ արցախցիների խորհրդի անդամ

Երկու ամսվա ընթացքում խոստացել էին լավարկումներ անել․ արցախցիների խորհրդի անդամ

19 Հունիս 2025 14:20
Շուտով ասելու են՝ այբուբենը փոխենք, քանի որ պատմական Հայաստանում է ստեղծվել․ Հայրյան

Շուտով ասելու են՝ այբուբենը փոխենք, քանի որ պատմական Հայաստանում է ստեղծվել․ Հայրյան

19 Հունիս 2025 14:17
ԱԺ-ն հաստատեց 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

ԱԺ-ն հաստատեց 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

19 Հունիս 2025 14:08
Որ ուզենաս մի երկրի վատություն անես, պետք ա ասես՝ թող Քոչարյանը քո նախագահը դառնա․ Ալեքսանյան

Որ ուզենաս մի երկրի վատություն անես, պետք ա ասես՝ թող Քոչարյանը քո նախագահը դառնա․ Ալեքսանյան

19 Հունիս 2025 13:47
Ո՞ւր է այն մտավորականությունը, որն օգտվում էր Սամվել Կարապետյանի բարերարությունից․ Առուշանյան

Ո՞ւր է այն մտավորականությունը, որն օգտվում էր Սամվել Կարապետյանի բարերարությունից․ Առուշանյան

19 Հունիս 2025 13:41
Միայն «կոսմետիկ» ձևաչափով որոշումներ են տվել արցախցիների հարցերին․ Իսրայելյան

Միայն «կոսմետիկ» ձևաչափով որոշումներ են տվել արցախցիների հարցերին․ Իսրայելյան

19 Հունիս 2025 13:30
Բոլորիդ վաճառելու են, մեզ սարքել են առևտրի առարկա․ Անաստաս Իսրայելյան

Բոլորիդ վաճառելու են, մեզ սարքել են առևտրի առարկա․ Անաստաս Իսրայելյան

19 Հունիս 2025 13:25
Դիվանագիտական զանգերի տարափ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին միանալու Թրամփի առաջարկից հետո

Թրամփը գաղտնի հավանություն է տվել Իրանի դեմ ռազմական գործողությունների պլանին. ԶԼՄ

19 Հունիս 2025 13:13
Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ
Աշխարհում

Իրանն ուղիղ բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ՝ Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին․ ԶԼՄ

19 Հունիս 2025 22:43

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մի քանի անգամ հեռախոսով խոսել են այն բանից...

ԿարդալDetails
Հայ-իրանական սահմանից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան. մարզպետ
Հասարակություն

Հայ-իրանական սահմանից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան. մարզպետ

19 Հունիս 2025 22:11

Հայաստան-Իրան սահմանային անցակետի մոտից փոքր և միջին չափի ավտոբուսները ստանդարտ գնով մարդկանց տեղափոխում են Երևան, «Արմենպրես»-ին հայտնել է Սյունիքի մարզպետ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ