• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Հուլիս 2026 08:02
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Գույնը` ահա իսկական արվեստի հրաշքը». 145 տարի առաջ ծնվել է գույնի վարպետ Մարտիրոս Սարյանը

Մշակույթ,
04 Մարտ 2025 19:54
ShareShareShare
«Գույնը` ահա իսկական արվեստի հրաշքը». 145 տարի առաջ ծնվել է գույնի վարպետ Մարտիրոս Սարյանը
telegram

145 տարի առաջ ծնվել է Հայաստանի լավագույն նկարիչներից մեկը՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, գույների վարպետ Մարտիրոս Սարյանը։

Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին՝ Ռուսական կայսրության հայկական Նոր Նախիջևան քաղաքում (այժմ՝ Դոնի Ռոստովի շրջան), Դոնի ափին։ Նրա նախնիները սերում են Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիից (ավերակները գտնվում են այժմյան Թուրքիայի տարածքում): Գաղթի հետևանքով Անիի հայերի մի մասը հաստատվել է Ղրիմում։

Սարյանին անվանում են գույնի նորարար, քանի որ իր նկարներում նա բացահայտել է վառ ու հագեցած գույների գեղեցկությունը, փոխզիջումների չի փնտրել, օգտագործել է նուրբ երանգներ։ Արդիականությամբ տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի հատկանշական գծերը կամրջել են նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով։

Նրա ստեղծագործություններում գույնը հնչում է վառ ու կենսատու։

«Գույնը` ահա իսկական արվեստի հրաշքը։ Արևի լույսի տակ գույնը ցույց է տալիս մեր տեսածի հոգին և տիեզերական գոյության էությունը»,- ասել է նկարիչը։

Վարպետին հաջողվել է իր նկարներում հմտորեն և նրբորեն համադրել արևելյան ավանդույթները 20-րդ դարի եվրոպական արվեստի նոր նվաճումների հետ։
Նրա նկարները ցուցադրվում են Տրետյակովյան պատկերասրահում, Լոնդոնի և Նյու Յորքի թանգարաններում։ Երևանում, այն տանը, որտեղ նա ապրում էր, քաղաքի կենտրոնում՝ Սարյան փողոցում է գտնվում նրա մուլտիմեդիա թանգարանը։ Սարյանը շատ է ճանապարհորդել. 1902 թվականի ամռանն այցելել է Անի։

«Հարավի գունագեղ անկյուններում, մեր հնագույն երկրում, ես նորից ձեռք բերեցի իմ մանկության հեքիաթային աշխարհը»,- գրել է նա։

Նրա ստեղծագործական անհատականության ձևավորման վրա որոշիչ ազդեցություն են ունեցել ճանապարհորդությունները դեպի Եգիպտոս, Կոստանդնուպոլիս և Պարսկաստան։

«Ես նպատակ ունեի հասկանալ Արևելքը, գտնել նրան բնորոշ հատկանիշները՝ գեղանկարչական որոնումներս առավել հիմնավորելու համար»,- նշել է նա։

1910-ական թվականների կտավներում Սարյանը, համադրելով եգիպտական կերպարվեստի մոնումենտալության ու ճապոնական գունագրության մի քանի էական հատկանիշ, Պոլ Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտադրման Վան Գոգի եղանակը, ստացել է ինքնատիպ արժեք ու որակ:

1914 թվականի գարնանը Սարյանը մեկնել է Թիֆլիս: Այստեղ նա մասնակցել է Հայկական ազգագրական ընկերության աշխատանքներին: Այնուհետև այցելել է Գողթն գավառ (Նախիջևան): Սակայն 1915 թվականի ողբերգական իրադարձություններն ընդհատել են նրա ստեղծագործական գործունեությունը։

«Եվ ահա 1915 թվականին ես լսեցի այն փորձանքի մասին, որ նորից բաժին էր ընկել Հայաստանին: Ամենը թողեցի և գնացի հայրենիք: Էջմիածնում և նրա շուրջ հանդիպեցի Թուրքահայաստանի եղեռնից փախած մարդկանց խմբերի: Իմ աչքերի առջև մահանում էին մարդիկ, իսկ ես գրեթե ոչնչով չէի կարողանում օգնել նրանց… Ես ծանր հիվանդացա, ինձ տեղափոխեցին Թիֆլիս՝ հոգեկան խոր խանգարման ակնհայտ նշաններով»,- գրել է Սարյանը։

Ծանր հիվանդությունից հետո նկարչի ստեղծած առաջին գործը կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկարն էր (1915 թ.): Ապաքինվելով՝ Սարյանը գեղանկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի և այլոց հետ մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը։

1921թ. Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Սարյանն ընտանիքով տեղափոխվել է Երևան, նշանակվել նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ, օգնել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադրմանը:

Սարյանի էսքիզներով ստեղծվել են Խորհրդային Հայաստանի զինանշանն ու դրոշը: Նա նաև ստեղծել է Հայաստանի առաջին պետթատրոնի վարագույրը, որով խորհրդանշել է հայ ժողովրդի կենսունակությունը։

1926-1928թ.թ. ապրել և ստեղծագործել է Փարիզում: Այդ աշխատանքների մեծ մասը ցուցադրվել են փարիզյան Ժերար ցուցահանդեսում և այրվել են նավի հետ միասին' հայրենիք հետդարձի ճանապարհին:

Շատ չեն Սարյանի գրքային ձևավորումները, սակայն դրանք ունեն նույն որակը, ինչ նկարչի մյուս ժանրերի երկերը։ Դրանց ձևաբանական, տեխնիկական հնարքները ևս ճկուն ու բազմազան են։ Չնայած իր նկարազարդումներում խստորեն հետևել է գրական երկի սյուժետային գործողությանը, մոտիվներին ու բովանդակությանը, դրանք ունեն նաև ինքնուրույն կերպարվեստային արժեք (Ավետիք Իսահակյանի «Բանաստեղծություններ»–ի (1929), Հ. Թումանյանի «Հեքիաթներ»–ի (1930), «Հայկական հեքիաթներ»–ի (1930), Ե. Չարենցի «Երկիր Նաիրի»–ի (1933), Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ»–ի (1934) նկարազարդումները և այլն։

«Այո, Մարտիրոս Սարյանը հայ է, իսկ դա նշանակում է, որ նա ողջ է մնացել: Նրա անունին պետք է հաջորդի Մարկ Շագալի անունը: Նրանց իրար է կապում ամեն տեսակ մեռածը կենդանացնելու անասելի տաղանդը: Դուք չեք տեսնի զանգվածային ջարդեր Շագալի կտավներում ու չեք էլ տեսնի կոտորած՝ սարյանական պատկերներում: Նրանք փոքր երեխաներ են՝ լայն բացված աչքերով»,- Սարյանի մասին գրել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը:

Սարյանի որոնումները հանգեցրել են նրա ոճի թարմացման, նա իր արվեստում ձգտում էր պատկերել Հայաստանն իր շոշափելի գոյությամբ:

«Ուզում եմ ցույց տալ աշխարհին, որ մեր այս լեռնոտ հողակտորը... Արագածի լանջին... փաստացի կա»,- ասում էր Սարյանը:

Նա դիտում էր բնությունը, ձգտում էր, կարծես, որսալ արևի ներգործությամբ հարափոփոխ գույների բազմազանությունը: Բնության և ժողովրդի կյանքի իրական, առարկայական  պատկերման ցանկությունը նկարչին բերել է յուղաներկով արագ, էտյուդային գրելաոճի: Կարծես, կադրից-կադր մեր առջև հառնում են արևով այրված հովիտները («Հայաստան: էտյուդ») և ցածր, կավաշեն տնակները՝ տափակ կտուրներով («Երևան: էտյուդ»), ամառային տապը («Արագածը ամռանը») և  սաղարթախիտ այգիների հաճելի զովությունը («Երևանյան բակ»):

Շրջանցելով իմպրեսիոնիստական մեթոդին բնորոշ առարկայի փոխակերպումը գունալուսային սուբստանցիա` Սարյանը ձգտում էր յուրահատուկ ուրվանկարով միացնել գույնն ու գիծը, ստեղծել լիարյուն կերպար՝ իր նյութեղեն և ծավալային ամբողջականությամբ: Սակայն սա տեսածի անգործուն վերարտադրում չէր, այլ ակտիվ երևակայությամբ մեկ կանգնեցված կադրում, կյանքի և ժամանակի տարածության մեջ իրապես զարգացող երևույթի ներքին էության ստեղծման կարողություն:

Բանաստեղծ և գրող Ավետիք Իսահակյանը, այցելելով Վենետիկում Սարյանի ցուցահանդեսը, նրան անվանել է «Հայաստանի երգիչ»։ Իսահակյանը, որը հետագայում դարձել է Սարյանի մտերիմ ընկերը, «Հայրենիք» թերթում  (Փարիզ, 5 օգոստոսի, 1924թ.) տպագրել է մի հոդված, որտեղ նկարչի արվեստը գնահատել է որպես հայ մշակույթի զարգացման համար պատմական խոշոր նշանակության երևույթ:

«Նա գիտական հիմքեր է ստեղծում մեր կերպարվեստի համար։ Կամ ավելի ճիշտ վերծանում ու զարգացնում է հինը, քանի որ այդ նոր արվեստի տարրերն ապրում են մեր մայր հայրենիքի դարերի խորքում»,- գրել է բանաստեղծը։

Սարյանը մահացել է 1972 թվականի մայիսի 5-ին Երևանում՝ 92 տարեկան էր։ Մինչև ծերությունը շարունակել է ստեղծագործել և նոր ուղղություններ փնտրել։ Սարյանի ստեղծագործությունները դարձել են հայկական արվեստի ծաղկման խորհրդանիշ։ Մինչև խոր ծերություն նա հավատարիմ է մնացել արվեստին՝ շարունակաբար զարգացնելով իր վարպետությունը։

telegram
Tags: ՀայաստանՄարտիրոս ՍարյանՆկարիչ

Հարակից հրապարակումներ

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54

Հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը միացել է Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգության՝ «Պոզիտանո»-ի դերասանական կազմին, որի գլխավոր դերերում են Մեթյու Մակքոնահին և...

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00

Լոնդոնի հայկական կինոփառատոնը (Armenian Film Festival London, AFS London) արևմտահայերենով կամ արևմտահայերենի մասին ֆիլմերի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել, ասված...

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

20 Հուլիս 2026 11:23

Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրին հայտարարել է մրցանակակիրների անունները, տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական էջից։ Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում...

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30

Գյումրիում բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան Կարո Սասունիի արձանը, հայտնել է Իվան Արդհալջյան։ «Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն, ազատամարտի...

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39

Հայազգի եղբայրներ Մելքում և Մուշեղ Պետրոսյանների կողմից 1920 թվականին հիմնադրած Petrossian ընկերությունն արժանացել է L'Alliance New York»-ի Art de Vivre...

Армения представит четыре фильма на Каннском кинофестивале 2027 года

Հայաստանը Կաննի կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով

17 Հուլիս 2026 23:58

Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով, հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Նախարարությունից հիշեցրել են,...

Load More
Xosum
  • Լուրեր
Погода в Армении и в Арцахе 12 августа: ожидаются дожди и пожароопасная ситуация

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 23-ին

23 Հուլիս 2026 07:38
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն սկսել է Ուկրաինայի հարձակումներից տուժած վաճառողների վճարումները

23 Հուլիս 2026 00:44
Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ

Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ

22 Հուլիս 2026 23:58
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին մեղադրել է «կեղծ հայտարարությունների» և «մեդիապատերազմի» մեջ

Ամեն ինչ կամ ոչինչ․ Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման պայմանները

22 Հուլիս 2026 23:10
СК начал расследование после опубликованного видео с дракой девушек

ԿԸՀ-ն չի մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը․ Հովակիմյան

22 Հուլիս 2026 22:21
Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

22 Հուլիս 2026 21:19

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

22 Հուլիս 2026 20:17
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

22 Հուլիս 2026 19:27
Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01
Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

22 Հուլիս 2026 18:48
AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

22 Հուլիս 2026 18:30
Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

22 Հուլիս 2026 18:23
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 18:06
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Погода в Армении и в Арцахе 12 августа: ожидаются дожди и пожароопасная ситуация
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 23-ին

23 Հուլիս 2026 07:38

Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 23-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է...

Read moreDetails
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа
Աշխարհում

Wildberries-ն սկսել է Ուկրաինայի հարձակումներից տուժած վաճառողների վճարումները

23 Հուլիս 2026 00:44

Wildberries-ի շոըրջ 88 000 վաճառող այսօր կստանա իրենց առաջին վճարումները, հայտարարել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը։ «Առաջին հերթին՝ մեզ համար...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ