• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
24 Հունիս 2025 14:35
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Գույնը` ահա իսկական արվեստի հրաշքը». 145 տարի առաջ ծնվել է գույնի վարպետ Մարտիրոս Սարյանը

Մշակույթ,
04 Մարտ 2025 19:54
ShareShareShare
«Գույնը` ահա իսկական արվեստի հրաշքը». 145 տարի առաջ ծնվել է գույնի վարպետ Մարտիրոս Սարյանը
telegram

145 տարի առաջ ծնվել է Հայաստանի լավագույն նկարիչներից մեկը՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, գույների վարպետ Մարտիրոս Սարյանը։

Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին՝ Ռուսական կայսրության հայկական Նոր Նախիջևան քաղաքում (այժմ՝ Դոնի Ռոստովի շրջան), Դոնի ափին։ Նրա նախնիները սերում են Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիից (ավերակները գտնվում են այժմյան Թուրքիայի տարածքում): Գաղթի հետևանքով Անիի հայերի մի մասը հաստատվել է Ղրիմում։

Սարյանին անվանում են գույնի նորարար, քանի որ իր նկարներում նա բացահայտել է վառ ու հագեցած գույների գեղեցկությունը, փոխզիջումների չի փնտրել, օգտագործել է նուրբ երանգներ։ Արդիականությամբ տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի հատկանշական գծերը կամրջել են նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով։

Նրա ստեղծագործություններում գույնը հնչում է վառ ու կենսատու։

«Գույնը` ահա իսկական արվեստի հրաշքը։ Արևի լույսի տակ գույնը ցույց է տալիս մեր տեսածի հոգին և տիեզերական գոյության էությունը»,- ասել է նկարիչը։

Վարպետին հաջողվել է իր նկարներում հմտորեն և նրբորեն համադրել արևելյան ավանդույթները 20-րդ դարի եվրոպական արվեստի նոր նվաճումների հետ։
Նրա նկարները ցուցադրվում են Տրետյակովյան պատկերասրահում, Լոնդոնի և Նյու Յորքի թանգարաններում։ Երևանում, այն տանը, որտեղ նա ապրում էր, քաղաքի կենտրոնում՝ Սարյան փողոցում է գտնվում նրա մուլտիմեդիա թանգարանը։ Սարյանը շատ է ճանապարհորդել. 1902 թվականի ամռանն այցելել է Անի։

«Հարավի գունագեղ անկյուններում, մեր հնագույն երկրում, ես նորից ձեռք բերեցի իմ մանկության հեքիաթային աշխարհը»,- գրել է նա։

Նրա ստեղծագործական անհատականության ձևավորման վրա որոշիչ ազդեցություն են ունեցել ճանապարհորդությունները դեպի Եգիպտոս, Կոստանդնուպոլիս և Պարսկաստան։

«Ես նպատակ ունեի հասկանալ Արևելքը, գտնել նրան բնորոշ հատկանիշները՝ գեղանկարչական որոնումներս առավել հիմնավորելու համար»,- նշել է նա։

1910-ական թվականների կտավներում Սարյանը, համադրելով եգիպտական կերպարվեստի մոնումենտալության ու ճապոնական գունագրության մի քանի էական հատկանիշ, Պոլ Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտադրման Վան Գոգի եղանակը, ստացել է ինքնատիպ արժեք ու որակ:

1914 թվականի գարնանը Սարյանը մեկնել է Թիֆլիս: Այստեղ նա մասնակցել է Հայկական ազգագրական ընկերության աշխատանքներին: Այնուհետև այցելել է Գողթն գավառ (Նախիջևան): Սակայն 1915 թվականի ողբերգական իրադարձություններն ընդհատել են նրա ստեղծագործական գործունեությունը։

«Եվ ահա 1915 թվականին ես լսեցի այն փորձանքի մասին, որ նորից բաժին էր ընկել Հայաստանին: Ամենը թողեցի և գնացի հայրենիք: Էջմիածնում և նրա շուրջ հանդիպեցի Թուրքահայաստանի եղեռնից փախած մարդկանց խմբերի: Իմ աչքերի առջև մահանում էին մարդիկ, իսկ ես գրեթե ոչնչով չէի կարողանում օգնել նրանց… Ես ծանր հիվանդացա, ինձ տեղափոխեցին Թիֆլիս՝ հոգեկան խոր խանգարման ակնհայտ նշաններով»,- գրել է Սարյանը։

Ծանր հիվանդությունից հետո նկարչի ստեղծած առաջին գործը կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկարն էր (1915 թ.): Ապաքինվելով՝ Սարյանը գեղանկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի և այլոց հետ մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը։

1921թ. Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Սարյանն ընտանիքով տեղափոխվել է Երևան, նշանակվել նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ, օգնել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադրմանը:

Սարյանի էսքիզներով ստեղծվել են Խորհրդային Հայաստանի զինանշանն ու դրոշը: Նա նաև ստեղծել է Հայաստանի առաջին պետթատրոնի վարագույրը, որով խորհրդանշել է հայ ժողովրդի կենսունակությունը։

1926-1928թ.թ. ապրել և ստեղծագործել է Փարիզում: Այդ աշխատանքների մեծ մասը ցուցադրվել են փարիզյան Ժերար ցուցահանդեսում և այրվել են նավի հետ միասին’ հայրենիք հետդարձի ճանապարհին:

Շատ չեն Սարյանի գրքային ձևավորումները, սակայն դրանք ունեն նույն որակը, ինչ նկարչի մյուս ժանրերի երկերը։ Դրանց ձևաբանական, տեխնիկական հնարքները ևս ճկուն ու բազմազան են։ Չնայած իր նկարազարդումներում խստորեն հետևել է գրական երկի սյուժետային գործողությանը, մոտիվներին ու բովանդակությանը, դրանք ունեն նաև ինքնուրույն կերպարվեստային արժեք (Ավետիք Իսահակյանի «Բանաստեղծություններ»–ի (1929), Հ. Թումանյանի «Հեքիաթներ»–ի (1930), «Հայկական հեքիաթներ»–ի (1930), Ե. Չարենցի «Երկիր Նաիրի»–ի (1933), Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ»–ի (1934) նկարազարդումները և այլն։

«Այո, Մարտիրոս Սարյանը հայ է, իսկ դա նշանակում է, որ նա ողջ է մնացել: Նրա անունին պետք է հաջորդի Մարկ Շագալի անունը: Նրանց իրար է կապում ամեն տեսակ մեռածը կենդանացնելու անասելի տաղանդը: Դուք չեք տեսնի զանգվածային ջարդեր Շագալի կտավներում ու չեք էլ տեսնի կոտորած՝ սարյանական պատկերներում: Նրանք փոքր երեխաներ են՝ լայն բացված աչքերով»,- Սարյանի մասին գրել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը:

Սարյանի որոնումները հանգեցրել են նրա ոճի թարմացման, նա իր արվեստում ձգտում էր պատկերել Հայաստանն իր շոշափելի գոյությամբ:

«Ուզում եմ ցույց տալ աշխարհին, որ մեր այս լեռնոտ հողակտորը… Արագածի լանջին… փաստացի կա»,- ասում էր Սարյանը:

Նա դիտում էր բնությունը, ձգտում էր, կարծես, որսալ արևի ներգործությամբ հարափոփոխ գույների բազմազանությունը: Բնության և ժողովրդի կյանքի իրական, առարկայական  պատկերման ցանկությունը նկարչին բերել է յուղաներկով արագ, էտյուդային գրելաոճի: Կարծես, կադրից-կադր մեր առջև հառնում են արևով այրված հովիտները («Հայաստան: էտյուդ») և ցածր, կավաշեն տնակները՝ տափակ կտուրներով («Երևան: էտյուդ»), ամառային տապը («Արագածը ամռանը») և  սաղարթախիտ այգիների հաճելի զովությունը («Երևանյան բակ»):

Շրջանցելով իմպրեսիոնիստական մեթոդին բնորոշ առարկայի փոխակերպումը գունալուսային սուբստանցիա` Սարյանը ձգտում էր յուրահատուկ ուրվանկարով միացնել գույնն ու գիծը, ստեղծել լիարյուն կերպար՝ իր նյութեղեն և ծավալային ամբողջականությամբ: Սակայն սա տեսածի անգործուն վերարտադրում չէր, այլ ակտիվ երևակայությամբ մեկ կանգնեցված կադրում, կյանքի և ժամանակի տարածության մեջ իրապես զարգացող երևույթի ներքին էության ստեղծման կարողություն:

Բանաստեղծ և գրող Ավետիք Իսահակյանը, այցելելով Վենետիկում Սարյանի ցուցահանդեսը, նրան անվանել է «Հայաստանի երգիչ»։ Իսահակյանը, որը հետագայում դարձել է Սարյանի մտերիմ ընկերը, «Հայրենիք» թերթում  (Փարիզ, 5 օգոստոսի, 1924թ.) տպագրել է մի հոդված, որտեղ նկարչի արվեստը գնահատել է որպես հայ մշակույթի զարգացման համար պատմական խոշոր նշանակության երևույթ:

«Նա գիտական հիմքեր է ստեղծում մեր կերպարվեստի համար։ Կամ ավելի ճիշտ վերծանում ու զարգացնում է հինը, քանի որ այդ նոր արվեստի տարրերն ապրում են մեր մայր հայրենիքի դարերի խորքում»,- գրել է բանաստեղծը։

Սարյանը մահացել է 1972 թվականի մայիսի 5-ին Երևանում՝ 92 տարեկան էր։ Մինչև ծերությունը շարունակել է ստեղծագործել և նոր ուղղություններ փնտրել։ Սարյանի ստեղծագործությունները դարձել են հայկական արվեստի ծաղկման խորհրդանիշ։ Մինչև խոր ծերություն նա հավատարիմ է մնացել արվեստին՝ շարունակաբար զարգացնելով իր վարպետությունը։

telegram
Tags: ՀայաստանՄարտիրոս ՍարյանՆկարիչ

Առնչվող Նորություններ

Աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել

Աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել

24 Հունիս 2025 13:44

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել...

Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

24 Հունիս 2025 11:11

88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, տեղեկացրել են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ Միությունն իր ցավակցություններն է...

Կառավարությունից մեկնաբանել են` քանի՞ դիմում են ստացել Մայր Աթոռից և  եկեղեցիների վերանորոգմանը որքա՞ն են հատկացրել 2018-ից

Կառավարությունից մեկնաբանել են` քանի՞ դիմում են ստացել Մայր Աթոռից և եկեղեցիների վերանորոգմանը որքա՞ն են հատկացրել 2018-ից

19 Հունիս 2025 18:33

ՀՀ կառավարությունից և ԿԳՄՍ նախարարությունից Armenia Today-ին մեկնաբանել են, թե քանի՞ դիմում են ստացել Մայր Աթոռից և 2018-ից հետո պետական...

Էկրան կբարձրանա սփյուռքի միջոցներով նկարահանվող խաղարկային վավերագրական «Լուսավորիչ» ֆիլմը․ ԶԼՄ

Էկրան կբարձրանա սփյուռքի միջոցներով նկարահանվող խաղարկային վավերագրական «Լուսավորիչ» ֆիլմը․ ԶԼՄ

13 Հունիս 2025 10:51

Մինչև աշուն էկրան կբարձրանա սփյուռքի միջոցներով նկարահանվող խաղարկային վավերագրական «Լուսավորիչ» ֆիլմը, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ֆիլմի ստեղծագործական թիմում իր...

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիավորվի Պատմության թանգարանի հետ

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիավորվի Պատմության թանգարանի հետ

12 Հունիս 2025 11:27

Ծաղկաձորում գտնվող «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կմիավորեն «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին, հունիսի 12-ի նիստում կառավարությունը հաստատել է...

Տենոր Արսեն Սողոմոնյանը նշել է նորամուտը Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում

Տենոր Արսեն Սողոմոնյանը նշել է նորամուտը Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում

11 Հունիս 2025 22:44

Հայ տենոր Արսեն Սողոմոնյանը մայիսի 23-ին հաղթական նորամուտն է նշել «Մետրոպոլիտեն» օպերայի թատերախմբում ՝ կատարելով մոլախաղեր խաղացող Գերմանի դերերգը Պյոտր...

Ավելին
  • Լուրեր
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենն Իրանի ԱԳ նախարարին հանդիպման առաջարկ է արել և միջուկային ծրագրի շուրջ լուծում գտնելու հույս հայտնել

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենն Իրանի ԱԳ նախարարին հանդիպման առաջարկ է արել և միջուկային ծրագրի շուրջ լուծում գտնելու հույս հայտնել

24 Հունիս 2025 14:16
Աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել

Աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել

24 Հունիս 2025 13:44
Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

24 Հունիս 2025 13:31
Ավտոբուսների ֆանտաստիկ գծեր եք ստեղծել, որ կես ժամվա մեջ մի հատ ավտոբուս չտեսանք անցնի․ Հակոբյան

Ավտոբուսների ֆանտաստիկ գծեր եք ստեղծել, որ կես ժամվա մեջ մի հատ ավտոբուս չտեսանք անցնի․ Հակոբյան

24 Հունիս 2025 13:18
Հայ շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը Մումբայի մրցաշարի առաջատարների եռյակում է

Հայ շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը Մումբայի մրցաշարի առաջատարների եռյակում է

24 Հունիս 2025 12:55
Արսեն Թորոսյանը կպայքարի Պետական առողջապահական գործակալության ղեկավարի պաշտոնի համար․ ԶԼՄ

Անհայտ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսը բռնել են Արսեն Թորոսյանի օձիքից, նա հերքում է․ ԶԼՄ

24 Հունիս 2025 12:26
ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է․ Փաշինյան

ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է․ Փաշինյան

24 Հունիս 2025 11:38
Զատուլինը «բացահայտ սուտ է» որակել Գրիգորյանի հայտարարությունը

ՀՀ վարչապետը փորձում է երկրի տնտեսական վիճակից դժգոհ մարդկանց «ուղղորդել» ընդդեմ Սամվել Կարապետյանի․ Զատուլին

24 Հունիս 2025 11:31
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

24 Հունիս 2025 11:11
Սպիտակում տեղի ունեցած 17-ամյա քաղաքացու սպանության գործով մեկ անձ է կալանավորվել․ ՔԿ

Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ․ ՔԿ

24 Հունիս 2025 10:50
Սամվել Կարապետյանն արձագանքել է ՀԷՑ-ի բաժնետոմսերն ստանալու իշխանությունների ծրագրերի մասին լուրերին

Վստահ եմ՝ ՔՊ-ում կան պարկեշտներ, որոնց խորհուրդ եմ տալիս չդառնալ ազգի նզովյալներ․ Կարապետյան

24 Հունիս 2025 10:35
Երևանի ավագանու նիստը (ուղիղ)

Երևանի ավագանու նիստը (ուղիղ)

24 Հունիս 2025 10:23
Թրամփը հայտնել է USAID-ում «աննախադեպ» կոռուպցիայի մասին

Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ

24 Հունիս 2025 10:05

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 24-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

24 Հունիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 24-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

24 Հունիս 2025 09:43
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 24-ին

24 Հունիս 2025 07:38
Դիվանագիտական զանգերի տարափ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին միանալու Թրամփի առաջարկից հետո

Թրամփը հույս ունի, որ Իրանը խաղաղության կգնա

24 Հունիս 2025 01:36
Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 179-ի

Բահրեյնն ու Քուվեյթը բացել են օդային տարածքները, Դուբայի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

24 Հունիս 2025 00:59
Հասունացել է ՀԷՑ-ն ազգայնացնելու պահը․ Փաշինյան

Փաշինյանը հոգևորականներին կոչ է արել պահանջել կաթողիկոսի հրաժարականը

24 Հունիս 2025 00:24
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված փաստաբանական խմբերը կզբաղվեն ապօրինի քրեական գործերով

23 Հունիս 2025 23:57
Պայքարը շարունակվում է․ ավարտվել է ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնել է մեծ հանրահավաքի և պայքարի նոր փուլի մեկնարկի մասին

23 Հունիս 2025 23:14
Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է գործում քաղաքական հետապնդման առկայության մասին

Ճշմարտությունն ու արդարությունը կհաղթեն․ Dalma Garden Mall-ն աջակցության է հայտնել Սամվել Կարապետյանին

23 Հունիս 2025 22:31
Կատարը հայտնել է ամերիկյան բազայի վրա հարձակման հետևանքով զոհերի կամ տուժածների բացայակության մասին

Կատարը հայտնել է ամերիկյան բազայի վրա հարձակման հետևանքով զոհերի կամ տուժածների բացայակության մասին

23 Հունիս 2025 22:21
Իրանը հրթիռներ է արձակել Կատարում և Իրաքում ԱՄՆ-ի բազաների ուղղությամբ

Իրանը հրթիռներ է արձակել Կատարում և Իրաքում ԱՄՆ-ի բազաների ուղղությամբ

23 Հունիս 2025 21:07
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտնել է կոնյակի արտահանման հարցով Վրաստանի հետ պայմանավորվածության մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտնել է կոնյակի արտահանման հարցով Վրաստանի հետ պայմանավորվածության մասին

23 Հունիս 2025 20:28
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

IEP-ի տվյալներով՝ Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է

23 Հունիս 2025 20:15
Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ

ԱՄՆ-ի հարվածներից առաջ Իրանն ամբողջ հարստացված ուրանը միջուկային օբյեկտներից դուրս է բերել. ԶԼՄ

23 Հունիս 2025 19:25
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

23 Հունիս 2025 19:06
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

23 Հունիս 2025 18:57
Անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում. կա 10 զոհ

Ռուսաստանի ՔԿ-ն բացահայտել է «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունը

23 Հունիս 2025 18:38
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենն Իրանի ԱԳ նախարարին հանդիպման առաջարկ է արել և միջուկային ծրագրի շուրջ լուծում գտնելու հույս հայտնել
Տարածաշրջան

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենն Իրանի ԱԳ նախարարին հանդիպման առաջարկ է արել և միջուկային ծրագրի շուրջ լուծում գտնելու հույս հայտնել

24 Հունիս 2025 14:16

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին առաջարկել է...

ԿարդալDetails
Աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել
Կրթություն

Աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել

24 Հունիս 2025 13:44

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ