Դեկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Քեզ համար, Հայաստան» համերգը՝ նվիրված հայազգի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրին, հայտնում է համերգասրահի լրատվությունը Ֆեյսբուքյան էջում։
«Ազնավուրի ստեղծագործությունները կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և էստրադային հայտնի երգիչների կատարմամբ»,- նշել են կազմակերպիչները։
Համերգը կանցկացվի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 19:30-ին, տոմսերի արժեքը՝ 5000-20․000 դրամ է։
Հայաստանում Լուվրի թանգարանի հետ համատեղ ցուցադրություն կբացվի․ նախարար
Սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի Լուվրի թանգարանի հետ համատեղ ցուցադրություն, Ազգային Ժողովում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝...