Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 17-ին տեղի կունենա «Հրաշքի սպասելով» խորագրով երգեհոնային նախասուրբծննդյան համերգը: Բեմում ելույթ կունենան երգեհոնահար Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան) և շեփորահար Արմեն Մայիլյանը: Այս մասին տեղեկանում ենք Կամերային երաժշտության տան Instagram-ի էջից:
Համերգի ծրագրում ներառված են հետևյալ հեղինակների ստեղծագործությունները. Դիտրիխ Բուքստեհուդե, Յան Պիտերսուն Սվիլինկ, Անտոնիո Վիվալդի, ինչպես նաև Յոհան Սեբաստիան Բախ, Ժան Բատիստ Լյոյե, Պավել Յոզեֆ Վեյվանովսկի:
Տոմսերի արժեքը 1000-ից 3000 դրամ է։