Աշխարհի ռեալիստական ճանաչողությունը նախընտրած հայ տաղանդավոր նկարիչ Եղիշե Թադևոսյանն իր ստեղծագործությամբ հարել է իմպրեսիոնիզմին և սիմվոլիզմին։
Նկարիչն ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում. ստեղծել է գրաֆիկական, կիրառական արվեստի օրինակներ, խճանկարներ, մանրաքանդակներ։ Նրա որոշ գործերում, ինչպես օրինակ «Դեպի պանդխտություն», «Երկրպագություն խաչին», զգացվում է ականավոր հայազգի նկարիչ, հայ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի արվեստի ազդեցությունը։
Նկատելով նկարչի տաղանդը՝ նրա մասին խոսել են մի շարք ականավոր հայեր, որոնցից է Մարտիրոս Սարյանը, ով ասել է․
«Թադևոսյանը ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան։ Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ լուսային, գունային մաքուր թրթռումներով փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական»:
Թադևոսյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական և այլ թանգարաններում։
Կալիֆոռնիայի համալսարանը Բաքվի ճնշման տակ չեղարկել է Արցախի մասին «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը
Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանը չեղյալ է հայտարարել Նյու Յորքում բնակվող հայազգի ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (My sweet land) վավերագրական...