Սևակի կյանքի ու ստեղծագործությոան ուսումնասիությունը՝ Սևակագիտությունը, բավականին երկար պատմություն ունի, բայց Սևակի գեղարվեստական համակարգն այնքան բարդ է ու բազմակողմ, որ միշտ բացահայտելու բան կա։ Այսօր՝ Սևակի ծննդյան օրը, ևս մեկ առիթ է, որպեսզի փորձենք մոտենալ նրա ստեղծագործական ժառանգությանը։
Պարույր Սևակի պոետական առաջին բառից մինչև վերջինը, մի անկրկնելի ճանապարհ է, որով բանաստեղծն «անդուլ, անդադար» գնում է։ Սևակը իր «Անլռելի զանգակատուն», «Մարդն ափի մեջ», «Եղիցի լույս» գործերով մտավ հայ գրականության պատմության մեջ՝ ստեղծելով իր տեսակը՝ իր բառարվեստով ու գեղարվեստական համակարգով։
Սևակը բերեց նոր ոճ ու մտածողություն, նոր լեզու, նոր աշխարհայեցողություն ու ընկալումներ, Սևակը ազատականացրեց մեր խոհն ու մտածումը։ Նա «հին» թեմաները արծարծեց նոր ձևով։ Սրա լավագույն արտահայտություններից են «Անլռելի զանգակատուն», «Այր մի Մաշտոց անուն»- և «Եռաձայն պատարագ» պոեմները։
Սևակի գրական ժառանգության մի կարևոր մասն են նրա գրականագիտական–բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները՝ Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի մասին, իսկ նրա «Սայաթ-Նովա» մենագրությունը լուծեց Սայաթ- Նովայի ստեղծագործական կյանքի հետ կապված բազմաթիվ թնջուկներ։
Կասկադում ջազի միջազգային օրվան նվիրված համերգ տեղի կունենա
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրվա առթիվ, Կասկադում կկայանա ավանդական դարձած ջազային բացօթյա համերգային ծրագիրը, հայտնել են Երևանի...