Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հնդկական պատվիրակության հետ հանդիպմանը մեղադրել է Նյու Դելիին Հայաստանին զինելու միջոցով Հարավային Կովկասում խաղաղությունը խաթարելու մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հայկական կողմի ակտիվ զինումը նման զգայուն պահին լուրջ հարված է խաղաղ գործընթացին և նոր սպառնալիքներ է ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», – հաղորդում են լրատվամիջոցները Ադրբեջանի վարչապետի խոսքերը։
Ասադովը հայտարարել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման «պատմական պայմանների մասին»։
Ադրբեջանի իշխանությունները մեղադրել էին նաև Ֆրանսիային միջազգային հարթակներում հակաադրբեջանական նախաձեռնությունների և հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունները տապալելու մեջ։
Նախկինում ռուսական վերլուծական կենտրոնը հայտնել էր, որ 2022 թվականի նոյեմբերին Հայաստանը Հնդկաստանից հրետանային համակարգերի խմբաքանակ է պատվիրել։ Սեպտեմբերի 14-ին Հնդկաստանի պաշտպանության հետազոտական թևը հայտարարելէր, որ Հնդկաստանն օգոստոսին Հայաստան է մատակարարել 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը։