Դատախազությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից 12 մլն դրամի հափշտակության դեպք է բացահայտել` ԲԿ աշխատակիցը 8 տարի վարձատրվել է առանց աշխատելու, դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել, հաղորդում է դատախազության մամուլի ծառայությունը:
Քրեական վարույթով պարզվել է, որ կրտսեր բուժաշխատող Ա .Հ., личность не раскрывается, сообщаются только инициалы, 2010 թվականի հուլիսի 26-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ տնօրեն Ա.Մ.-ի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր և նշանակվել բժշկական կենտրոնի պաթանատոմիական բաժանմունքում՝ որպես կրտսեր բուժաշխատող և մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացել է աշխատավարձ՝ չկատարելով աշխատանքային պարտականությունները: Այսպիսով՝ 2010-2018 թվականների ընթացքում բժշկական կենտրոնից մի խումբ անձանց օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել է 12 մլն 282 հազար 329 դրամ:
Կասկածյալի հանցակիցները, ըստ դատախազության, պաթանատոմիական բաժանմունքի վարիչ Ա.Բ.-ն, համաձայնության է եկել պայմանավորվել է իրեն ժամանակավորապես փոխարինած Մ.Բ.-ի, Մ.Ս.-ի, ավագ բուժքրոջ հաստիքը զբաղեցրած Ա.Ա.-ի, վերջինիս փոխարինած բուժաշխատողներ Ա.Մ.-ի և Լ.Գ.-ի հետ և աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում լրացրել կեղծ տեղեկություններ՝ Ա.Հ.-ի՝ 2010 թվականի հուլիսի 26-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ն աշխատանքի հաճախելու վերաբերյալ:
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 7-ի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը, պատժվում է մինչև հինգ տարի ազատազրկմամբ), Ա.Բ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությանն օժանդակելը,պատժվում է մինչև հինգ տարի ազատազրկմամբ) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը, պատժվում է մինչև երեք տարի ազատազրկմամբ):