Փետրվարի 7-ին մահացած զինծառայողը Նոյեմբերյանի Բագրատաշեն գյուղի բնակիչ, 22 տարեկան Դավիթ Մանուկյանն է , հայտնում է «Հրապարակը»։
Նա «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայում էր Կողբի զորամասում։ Գյուղի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը թերթին նշել է, որ Մանուկյանը դեպքից երկու օր առաջ տանն էր։ Ընտանիքի միակ տղան էր, նրա հուղարկավորությունը նախատեսված է փետրվարի 11-ին։
Զինծառայողի մահվան մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր փետրվարի 7-ին։ Նախնական տվյալներով՝ շրջանառվում է ինքնասպանության վարկածը։






































