ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել է, որ հաջորդ գիրքը, որը նա պատրաստվում է կարդալ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible»-ն է։
Ֆեյսբուքյան գրառման մեջ Հակոբյանը նշել է, որ «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում ավարտել է Մել Ռոբինսի «The Let Them Theory»-ի ընթերցանությունը, որը 2025 թվականին դարձել է բեսթսելլեր, իսկ այսօր սկսել է կարդալ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի «The Governance of China» գիրքը։
«Հաջորդ գիրքը, որ կկարդամ Սի Ծինփինինը ավարտելուց հետո, Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է», – գրել է Հակոբյանը։
Նա նաև նշել է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում կարդացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի, ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի, հեղինակներ Յան-Վերներ Մյուլլերի և Պոլ Իգնատիուսի գրքերը։
2024 թվականի սեպտեմբերին Էրդողանն իր գիրքը նվիրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։