• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 20:01
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Մեր նոր ստեղծվող քաղաքական ուժին հակադրվելու համար 3 ֆեյք են օգտագործելու. Նարեկ Կարապետյան

Էքսկլյուզիվ, Ներքաղաքական, Քաղաքականություն,
17 Հուլիս 2025 11:34
ShareShareShare
telegram

«Տաշիր» ընկերությունների փոխնախագահ Նարեկ Կարապետյանն զգուշացրել է իշխանությունների կողմից նույն ընկերության նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի ստեղծած նոր քաղաքական ուժի դեմ ուղղված երեք կեղծ թեզի մասին։

Կարապետյանի խոսքով՝ իշխանությունները մտադիր են այդ թեզերն օգտագործել հասարակության մեջ հակադրություն ստեղծելու, նրանց հեշտ կառավարելու կամ հասարակաությանը հիասթափեցնելու բոլոր այն ուժերից, որոնք նոր գաղափարներ են առաջարկում։

Առաջին կեղծիքը, նրա խոսքով, այն է, որ Ռուսաստանն է ուղարկել Կարապետյանին՝ Հայաստանում ռուսական ազդեցություն տարածելու համար։ Կարապետյանը թեզը բացառող փաստեր է բերել՝ անդրադառնալով նաև Հայաստանը «գուբեռնիա» դարձնելու մեղադրանքներին։ Կարապետյանը հռետորական հարց է տվել՝ նշելով՝ իրականում ո՞վ է Հայաստանը «գուբեռնիա» դարձնում։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ 2018-ին Ռուսաստանի դերը Հայաստանի առևտրային շրջանառությունում 27% էր, հետո հասավ 45%-ի։ Նրա խոսքով՝ 2024-ի տվյալներով՝ լրացուցիչ 15% է ավելացել՝ ՌԴ-ից եկող ու Արաբական Միացյալ Էմիրություններ գնացող ոսկու և թանկարժեք մետաղների արտահանման հաշվին։ Այսինքն, վերջին 7 տարիներին ՌԴ-ի դերը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ 27%-ից հասել է 60%-ի։ Կարապետյանի խոսքով՝ սա անհավասարակշիռ տնտեսական քաղաքականության և մեկ շուկայից կախվածության հետևանք է։

Կարապետյանն առաջարկել է տնտեսական այլ գործընկեր գտնել, որի հետ պետք է աշխատել առանց հակադրությունների։ Նրա խոսքով՝ տնտեսության դիվերսիֆիկացիան շատ կարևոր է՝ հաշվի առնելով Լարսի հետ կապված, ինչպես նաև տարածաշրջանային կոնֆլիկտները։

Երկրորդ կեղծիքը վերաբերում է «Տաշիր» ընկերությունների նախագահի՝ նախկին իշխանությունների հետ կապերին։ «Տաշիր»-ի փոխնախագահը հիշեցրել է, որ երկրի բոլոր նախկին նախագահները միշտ ձգտել են համագործակցության ներգրավել հայկական սփյուռքի ականավոր ներկայացուցիչներին և խոշոր ներդրողներին։ Նա նշել է, որ Կարապետյանին երկրի նախկին ղեկավարները բազմիցս հրավիրել են ներդրումներ իրականացնելու, և այդ նպատակով ստեղծվել են աշխատանքային, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։ Նա ընդգծել է, որ հարաբերությունները հիմնված էին հարգանքի վրա, բայց կողմերի անցած ճանապարհները տարբերություններ ունեն։

«Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը տնտեսական ճանապարհ է, զրոյից ամեն ինչ ստեղծելու, ենթակառուցվածքներ զարգացնելու և թիմեր ստեղծելու ճանապարհ է։ Պետական ապարատի ճանապարհը մի փոքր այլ է, որը նույնպես արժանի է հարգանքի»,- բացատրել է «Տաշիր»-ի փոխնախագահը։

Նրա կարծիքով՝ այն քաղաքական ռազմավարությունը, որը հաջողել է 2000-ականներին, 2010-ականներին, չի կարող արդյունավետ լինել 2030 թվականին, քանի որ բոլորովին այլ մարտահրավերներ են լինելու։ Կարապետյանը այս համատեքստում նշել է քաղաքական նոր ուժի՝ ավելի պրոֆեսիոնալ կառավարելու հիմքերը, որի առաջնային սկզբունքի շուրջ են ձևավորվելու մյուս բաղադրիչները։

«Իսկ ո՞րն է հիմնական գաղափարը։ Եթե կառավարման մեջ կա պրոֆեսիոնալ, որը առաջին՝ տիրապետում է իր գործին, երկրորդ՝ ձեռքերը մաքուր են․ նա, չնայած իր քաղաքական հայացքներին, պետք է մեծ դեր զբաղեցնի երկրի զարգացման մեջ։ Մեր բոլոր իշխանություններն ունեցել են մեկ խնդիր՝ քաղաքականացրել են պետական կառավարումը։ Երկրի համար ուժեղ ղեկավար կազմ ունենալու համար պետք է ապաքաղաքականացնել որոշումներ կայացնողներին՝ ունենալով բացառապես պրոֆեսիոնալիզմի հիմքով պետական համակարգեր։ Մեր քաղաքական թիմն էլ գիտի և գնահատում է պրոֆեսիոնալիզմը։ Քաղաքականացված պետական ապարատով հաջողությունների հնարավոր չէ հասնել»,- շեշտել է Կարապետյանը։

Երրորդ կեղծիքը, ըստ «Տաշիր»-ի փոխնախագահի, ավելի շատ մանիպուլյացիա է, որի նպատակը սփյուռքի Հայաստանի կյանքում նվազեցնելու փորձն է։

«Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարում է, որ սփյուռքը պետք է Հայաստանի համար աջակցող ինստիտուտ չլինի։ Սփյուռքն ամեն տարի Հայաստան է ուղարկում 5 մլրդ դոլար։ Դա մեր ՀՆԱ-ի 20-25%-ի չափն է։ Հայաստանում 500 հազար մարդ օգնություն է ստանում սփյուռքից, և եթե այն չլինի, այդ մարդիկ կհայտնվեն աղքատության ճիրաններում։ Այսօր բնակչության 23%-ն աղքատ է։ Խոսքը մոտ 600-ից 700 հազար մարդու մասին է։ Հաշվի չառնելով այս մեծ աղքատության բեռը մեզ վրա՝ ընկել ենք ինչ-որ արտաքին քաղաքական սխեմաների հետևից և տնտեսությամբ լրջորեն չենք զբաղվում։ Մեր խնդիրը օր առաջ այդ 23% աղքատությունը վերացնելն է, բարձր աշխատավարձերի կայուն աճ ապահովելը»,- հավելել է Կարապետյանը։

Նա ընդգծել է սփյուռքի ներուժի օգտագործման կարևորությունը՝ նշելով, որ այն չպետք է լինի պարզապես «Հայաստան գումար ուղարկող կառույց», այլ երկրի զարգացման լիարժեք և ակտիվ մասնակից։ Կարապետյանը կոչ է արել չտրվել նման մանիպուլյացիաներին և չարժեզրկել սփյուռքի դերը։

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Հուլիսի 4-ին դատարանն անփոփոխ էր թողել Կարապետյանին կալանավորելու որոշումը։

Հուլիսի 4-ին ի աջակցություն Կարապետյանի տեղի ունեցած հանրահավաքին գործարարը փաստաբանների միջոցով կալանավայրից ուղերձ էր հղել՝ կոչ անելով միավորվել նոր քաղաքական ուժի շուրջ:

Կարապետյանի պաշտպանության խումբը հայտարարել էր գործարարի նկատմամբ ներկայացված նոր մեղադրանքի մասին, որն առնչվում է «փողերի լվացմանը»։ Հուլիսի 14-ին գործարարը տեղեկացրել էր, որ քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։

Կարդացեք նաև՝

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյան

telegram
Tags: АрменияՆարեկ ԿարապետյանՔաղաքական ուժ

Հարակից հրապարակումներ

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության...

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

22 Հուլիս 2026 18:23

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է Գլխավոր դատախազության՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց...

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երկրորդ օրն է քննարկում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և...

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01

Load More
Xosum
  • Լուրեր
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

22 Հուլիս 2026 19:27
Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01
Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

22 Հուլիս 2026 18:48
AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

22 Հուլիս 2026 18:30
Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

22 Հուլիս 2026 18:23
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 18:06
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը
Պատահար

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

22 Հուլիս 2026 19:27

Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝...

Read moreDetails
Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Արտաքին քաղաքական

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ