«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ նոր գործընկերություն է սկսել Սյունիքի մարզում կրթության մատչելիությունն ու վերջնարդյունքները բարելավելու նպատակով, հայտնել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջը։
Գործընկերության շրջանակում ԶՊՄԿ-ն զգալի ֆինանսական աջակցություն կցուցաբերի ծրագրերի և գործունեության իրականացմանը։
«Նրանց աջակցությամբ հնարավորություն կունենանք տեղակայել ուսուցիչ-առաջնորդների Սյունիքի մարզի առավել կարիքավոր համայնքներում՝ դրական ազդեցություն ունենալով շուրջ 2000 աշակերտների կյանքի վրա»,- նշված է հայտարարության մեջ։
Այսպիսով՝ ԶՊՄԿ-ն ճանաչվում է որպես «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի պաշտոնական տարածաշրջանային հովանավոր Սյունիքի մարզում՝ 2025-2026 ուսումնական տարվա համար։