Իրանի հարավում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել են եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնից (EMSC)։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Քերման քաղաքից 270 կմ դեպի հարավ, որի բնակչությունը կազմում է մոտ 577 հազար մարդ։ Երկրաշարժն զգացել են նաև ավելի քան 350 հազար բնակչություն ունեցող խոշոր նավահանգստային քաղաքից՝ Բենդեր Աբբասից 88 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում: