Հունիսի 16-ին Հայաստանում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում երեկոյան երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ, ցերեկը կանխատեսվում է 27-29, երեկոյան՝ 20-22 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-23 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-28 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23, հովտային շրջաններում՝ 23-26 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-28 աստիճան, հովտային շրջաններում՝ 29-31 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 28-31 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 28-31 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 16-20, նախալեռնային շրջաններում՝ 20-24, հովտային շրջաններում 27-31 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 20 աստիճան տաքություն: