Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ և վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 19:00-ի սահմաններում Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են 2 Mercedes և Kia մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 1-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Հայաստանում 2025-ի առաջին 3 ամիսներին՝ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը, մարմնական վնասվածքի և մահվան ելքով 989 ճանապարհատրանսպորտային վթար է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է 61 մարդ։ Ընդ որում՝ 2025-ի առաջին երեք ամիսներին ՃՏՊ-ներից վիրավորվել է 1403 մարդ։