«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրային վերադասավորումներ և կառավարության կազմի փոփոխություններ կլինեն՝ «դոսյեներ» հավաքելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելու միջոցով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ լրատվականի՝ կառավարության ենթակա մարմիններում վերջին շաբաթներին իրականացվում են հսկայածավալ ստուգումներ, պահանջվում են բազմաթիվ փաստաթղթեր՝ ներառյալ անցած տարիների հաշվետվություններն ու պաշտոնական գրագրությունները։
Թերթը տեղեկացրել է, որ Փաշինյանն ստացել է վարչական շրջաններում ձևավորված լուրջ կոռուպցիոն սխեմաների մասին ահազանգեր։
«Կառավարության բազմաթիվ աշխատակիցներ տարբեր օղակներից ահազանգեր են ստանում՝ փաստաթղթերը կարգի բերելու ու անակնկալների պատրաստ լինելու մասին»,- հավելել է թերթը։
Մայիսի 15-ին Վաղարշապատի համայնքապետի պաշտոնից հրաժարական էր տվել Դիանա Գասպարյանը։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Երևանի Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը նույնպես հրաժարական է ներկայացրել։