Իսպանիայում և Պորտուգալիայում ապրիլի 28-ին էլեկտրականության զանգվածային անջատումներ են գրանցվել, որից հետո Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնել է Reuters-ը:
BBC-ն հավելել է, որ Իսպանիայի տարածքի գրեթե 90 տոկոսում (87,37 տոկոս) էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է:
Նշվում է, որ ապրիլի 28-ի դրությամբ առանց լույսի էին մնացել Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Լա Կորունիան, Սևիլիան և այլ քաղաքներ: Լուրջ խափանումներ էին գրանցվել Մադրիդի Բարախաս միջազգային օդանավակայանի աշխատանքում։ Որոշ բնակավայրերում ճանապարհներին լուսացույցների չաշխատելու պատճառով կոլապս էր առաջացել։ Սուպերմարկետներում հերթեր էին գոյացել, մարդիկ արգելափակվել էին վերելակներում։