Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է», փոխանցել են ադրբեջանանական ԶԼՄ-ները։
Ըստ հրապարակումների՝ Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ «Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին, քանի որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածքի անբաժանելի մասն է», և «Թեհրանը հարգում է դա»։
«Մեր ներկայությունն Ադրբեջանում ուղղված է երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը: Հուսով եմ, որ մեր մասնակցությամբ անպայման ստորագրվելիք համաձայնագրերը և մեր փորձագետների միջև արդեն կայացած հանդիպումները կդառնան Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում ավելի մեծ քայլերի շարժման սկիզբը»,- նշել է Իրանի նախագահը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները կփորձեն օգտագործել Իրանի նախագահ ի Բաքու կատարած այցը հակահայկական նպատակներով։
Թեհրանը վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը», որի նախագիծն առաջ են տանում Բաքուն և Անկարան, վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: