Հայաստանում և աշխարհում ապրիլի 21-25-ը տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
▪️ Ապրիլի 20-ին ադրբեջանական զինուժը կրակել է Խոզնավարի ուղղությամբ։ Վնասվել է գյուղի տներից մեկի արևային ջրատաքացուցիչը։
▪️ Կրակոցներից վնասները նաև ԵՄ առաքելությունն է արձանագրել։
▪️ Ապրիլի 23-ին նույն ուղղությամբ կրկին արձանագրվել են կրակոցներ, այս անգամ վնասվել է բնակելի տուն։
▪️ Հայաստանը կքննարկի հայ մարզիկների մասնակցությունն Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ խաղերին
▪️ Երևանում կայացել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը։ Հանրապետության հրապարակում այրվել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները։
▪️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ արարքը «սադրանք» է որակել, ընդդիմությունը քննադատել է նրա հայտարարությունը։
▪️ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ուղերձում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից։ Նույն կերպ՝ ցեղասպանություն բառը չի հնչեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
▪️ ԱԺ-ն երկարաձգել է հայտարարագրման ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը, տնտեսվարողները շարունակում են պահանջել հարկային փոփոխությունների կասեցում։
▪️ Սպորտում՝ ընդհանուր 16 մեդալ, Վարազդատ Լալայանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Սամբիստ Արման Ավանեսյանը՝ Եվրոպայի չեմպիոն:
▪️ Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում համերգի կազմակերպմանը պետությունը մասնակցություն չունի։ Ըստ մամուլի՝ ծախսերը հոգացել է Քիմ Քարդաշյանը։
▪️ Մահացել է Հռոմի պապը։ Կաթողիկոսը և ՀՀ նախագահը կմասնակցեն նրա հուղարկավորությանը։