Թուրքիայում ընդդիմության առաջնորդ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված զանգվածային բողոքի ցույցերը չեն դադարում, հայտնել է RBC-ն։
Ըստ հրապարակման՝ Ստամբուլում ոստիկանությունը պղպեղի գազ է օգտագործել՝ ցրելու ամբոխին, որը փորձում էր ճեղքել բարիկադները դեպի Թաքսիմ հրապարակ: Անկարայում անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ցույցեր են տեղի ունեցել նաև Ադանա և Իզմիր քաղաքներում։
Իշխանությունները փորձել են կանխել բողոքի ցույցերը՝ արգելելով դրանք, սակայն մարդիկ, այնուամենայնիվ, դուրս են եկել փողոց։ Բողոքի ակցիային միացել է ընդդիմության մեկ այլ առաջնորդ՝ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասը։
Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին։ Նա մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկչական կազմակերպությունների հետ ենթադրյալ կապերի մեջ։ Ձերբակալությունից հետո Ստամբուլի ճանապարհները փակվել էին, ցույցերն արգելվել էին 4 օրով, ինչպես նաև սահմանափակվել էր մուտքը X, Instagram, YouTube և TikTok սոցիալական ցանցեր։ Իմամօղլուն գործող նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցն է առաջիկա ընտրություններում։