ՌԴ-ի և ԱՄՆ-ի ազգային շահերը երբեք լիովին չեն համընկնի, բայց համընկնման դեպքում կողմերը պետք է օգուտ տան, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ազգային շահերը երբեք լիովին չեն համընկնի, մեծ մասամբ՝ յուրաքանչյուր երկրի համար դրանք տարբերվում են կարևոր առանձին ուղղություններով։ Այնտեղ, որտեղ դրանք համընկնում են, պետք է ամեն ինչ անել, որպեսզի առավելագույն փոխշահավետություն քաղենք»,- ասել է Լավրովը։
Փետրվարի 18-ին Կրեմլից հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, բայց պետք է հաշվի առնել նրա լեգիտիմության իրավական ասպեկտները։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել, Լավրովը պատմել էր բանակցությունների արդյունքների մասին։