• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 12:14
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

BBC-ի վավերագրական ֆիլմը բացահայտել է ադրբեջանական բանտերում տեղի ունեցող խոշտանգումները

Իրավունք, Տարածաշրջան,
17 Հունվար 2025 18:05
ShareShareShare
BBC-ի վավերագրական ֆիլմը բացահայտել է ադրբեջանական բանտերում տեղի ունեցող խոշտանգումները
telegram

Բրիտանական BBC հրատարակությունը վավերագրական ֆիլմ է նկարահանել ադրբեջանական բանտերում քաղբանտարկյալների խոշտանգումների մասին և խոսել անմարդկային վերաբերմունքից։

Մասնավորապես, Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, ով ներկայումս գտնվում է Բաքվի բանտում, ֆիլմում հնչած նամակում խոսում է խոշտանգումների մասին։ Նրա խոսքով՝ բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները կատարվում են անմիջապես օմբուդսմենի 916 թեժ գծով պաստառների տակ և ադրբեջաներեն ու անգլերեն «Ոչ խոշտանգմանը» կարգախոսով։

«Սկզբում լսում էի միայն խոշտանգումների ձայներ՝ ապտակներ, ոտքեր, բռունցքներ, մահակի հարվածներ, վիրավորանքներ, նվաստացումներ։ Հետո իմ աչքերով տեսա անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների դեպքեր՝ ծեծ (դեմքի և մարմնի լուրջ վնասվածքներ), ձեռնաշղթաներով կախել բանտարկյալներին շենքերի մետաղյա ճաղավանդակներից, մարմինը՝ ձեռնաշղթաներով»,- գրել է Հասանլին քննչական մեկուսարանից ուղարկված նամակում։

2024 թվականի առաջին վեց ամիսներին լրագրողն ականատես է դարձել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի 58 դեպքի։ Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, որը պատասխանատու է բանտային պայմանների համար, հերքել է Հասանլիի պնդումները՝ ի պատասխան BBC-ի հարցման։

Ադրբեջանցի ակտիվիստ Ֆուադ Ահմեդլին ասել է, որ խոշտանգումները տարածված պրակտիկա են Ադրբեջանում և մատնանշել է որոշ կատեգորիաների բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի «չգրված կանոնները»։

Ահմեդլին ձերբակալվել էր 2016 թվականին՝ Քրեական օրենսգրքի՝ կրոնական գրականության, նյութերի և կրոնական բովանդակության առարկաների ապօրինի արտադրության, ներմուծման, վաճառքի կամ տարածման հոդվածով։ Նա բանտում խստագույնս պատժվել է այն բանից հետո, երբ հեռախոսազրույցում բողոքել է, որ իր նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով անհիմն երկարացրել են ազատազրկման ժամկետը։

BBC-ն հիշեցրել է, որ 2024 թվականի հունվարին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձև էր ընդունել ադրբեջանական բանտերում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին։ Կազմակերպության մոնիթորինգային առաքելությունն արձանագրել էր բանտարկյալների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր:

«Վեհաժողովը ցնցված է խոշտանգումների սարսափելի մեթոդների մասին հաղորդումներով՝ էլեկտրական ցնցումներ, եղունգներ հանել, խեղդելու փորձ, աչքերը կապել, սեռական օրգաններում ցավ պատճառել, բռնաբարել կամ բռնաբարել հարազատներին այլ բանտարկյալների ներկայությամբ և այլն»,- ասված է բանաձևում:

ԵԽԽՎ-ն զեկույցում նշել էր նաև քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ խոշտանգումների օրինակներ։ Միևնույն ժամանակ, Բաքուն պնդում է, որ երկրում ոչ ոք իբր չի հետապնդվում քաղաքական կամ կրոնական հայացքների համար, եզրափակել է BBC-ն։

Իրավապաշտպանների խոսքով՝ ադրբեջանական բանտերում ֆիզիկական խոշտանգումների և հոգեբանական բռնության են ենթարկվում նաև հայ քաղբանտարկյալները, ռազմագերիները և այլ կալանավորներ։ Միջազգային իրավունքի մասնագետ և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը 2024 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ ձերբակալվածներից մի քանիսին ադրբեջանցիներն ստիպել էին փորել իրենց գերեզմանները, որոնցում, իբր, պետք է ողջ-ողջ թաղվեին։ Նա նաև նշել էր, որ նման գործոնների ազդեցության տակ գրանցվել են ինքնասպանության փորձերի դեպքեր։

Նրա խոսքով՝ խոշտանգումների դեմ պայքարի ոչ մի միջազգային մեխանիզմ չի կարող այցելել Ադրբեջանում բանտարկյալներին։ 2024 թվականի դեկտեմբերին Human Rights First-ի ղեկավար Ադամ Կիտն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ թույլատրել էր Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանել հայ բանտարկյալների խոշտանգումների պատճառով։

telegram
Tags: ԱդրբեջանՖուադ Ահմեդլի

Հարակից հրապարակումներ

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20

Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ հուլիսի 19-ին Ռուբեն Վարդանյանի գործով պաշտոնական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։...

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն այսօր երկրորդ օրն է շարունակվում Քննչական կոմիտեում։ Ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։ ...

Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09

Wildberries ընկերությունը «անվտանգության պահանջներին համապատասխան» էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։ Կրասնոդարի երկրամասի...

В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50

Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...

Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ 200 000 դրամ վարչական տույժ է կիրառել՝ գույքի և եկամուտների...

Load More
Xosum
  • Լուրեր
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)
Առողջություն

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03

Read moreDetails
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր
Աշխարհում

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26

Ֆրանսիայում 2027 թվականի հունվարից արգելում է 15 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցիալական ցանցեր, հայտնել է BBC-ն։ Այսպիսով Ֆրանսիան դարձել է...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ