Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են ՌԴ ԱԻՆ մարզային վարչության մամուլի ծառայությունից:
Ստորգետնյա ցնցումներն զգացել են Մակարենկոյի միկրոշրջանի ականատեսները, նրանք էլ փրկարարներին հայտնել են այդ մասին:
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։