Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցով գտնվում է Բաքվում: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքվից դիվանագետը կժամանի Երևան։
Նշենք, որ այս տարվա ապրիլին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը նշանակվել է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով: