Խորվաթիան 2020թ. հունվարի 10-ին հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ Խորվաթիան 18-րդ երկիրն էր, որ տեղեկացրել է Գլխավոր քարտուղարությանը ՝ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին:
«Շվեդիան, Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը»,- նշել է նա:
Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է Հայաստանից «օրինական ակնկալիքների» մասին՝ խաղաղության գործընթացի շրջանակներում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն խաղաղության գործընթացի շրջանակներում աշխատում են մի շարք ուղղություններով...