Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Նարեկ Հախնազարյանը այցել են Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն։
Այցի ընթացքում կայացել է համերգ՝ նվիրված կենտրոնում բուժում ստացող պատերազմի մասնակից տղաներին։
Հայաստանի պետական կամերային նվագախմբի անդամները և աշխարհահռչակ թավջութակահարը ծանոթացել են կենտրոնի հետ, ստացել տղաների ձեռքով պատրաստված նվերներ՝ թիթեռներով կոմպոզիցիաներ։