Հերթապահություն է սահմանվել նաև ՊԵԿ Արարատյան և Արևմտյան մաքսատուն-վարչություններում. այս մասին հայտարարություն է տարածվել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կայքում:
Համաձայն հայտարարության՝ հաշվի առնելով ներմուծված ավտոմեքենաների աննախադեպ քանակը՝ ՊԵԿ-ը լրացուցիչ ներուժ է կենտրոնացրել, և սահմանվել է հերթապահություն նաև ՊԵԿ Արարատյան և Արևմտյան մաքսատուն-վարչություններում։
Վերոնշյալ ստորաբաժանումներում ծառայություն կմատուցեն նաև բրոքերական ընկերությունները՝ աջ ղեկային տեղաբաշխման մեքենաների վերամշակման ձևակերպումները պատշաճ իրականացնելու նպատակով:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով՝ հերթապահությունը սահմանվել է 2019թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ից մինչև 18.00-ը:
Երևանի քաղաքապետարանը Ջազի օրվա համերգի համար քաղաքային բյուջեից ծախսել է շուրջ 34,5 միլիոն դրամ․ ԶԼՄ
Երևանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից շուրջ 34,5 միլիոն դրամ (90 000 դոլար) է ծախսել ապրիլի 30-ին մայրաքաղաքի Կասկադում Ջազի միջազգային օրվան...