• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հունիս 2026 08:29
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Քրիստոսի արձանի կառուցումը մեր դավանանքին և ընկալումներին չի համապատասխանում. Բագրատ Սրբազան

Էքսկլյուզիվ, Հարցազրույց, Վիդեո,
21 Հունվար 2022 21:45
ShareShareShare
telegram

Այսօրվա «Խոսենք գլխավորի մասին» ծրագրի հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սրբազանի հետ Armenia Today-ը խոսել է Հայաստանում Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանը կառուցելու մտադրության,  ժողովրդի հոգևոր վերածննդի, բարեգործական ծրագրերի, պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շուրջ։

Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի՝ տարածաշրջանում ամենամեծ արձանը տեղադրելու մտադրության մասին

Եկեղեցու դավանանքի և քրիստոնեական ընկալումների մեջ արձանաշինությունը, որպես այդպիսին, գոյություն չունի, նշեց Սրբազանը։

«Իմ համար անձնապես անընկալելի և ինչ–որ իմաստով էլ անընդունելի է սա, որովհետև մեր հոգևոր դավանանքին և ընկալումներին չի համապատասխանում այն»,-նշեց Տավուշի թեմի առաջնորդը՝ հավելելով, որ քանի որ, յուրաքանչյուր մարդ իր միջոցներն ունի, ինքն ունի նաև իր արտահայտման ձևը։

«Սակայն ես նպատակը չեմ հասկանում և այն որոշակի իմաստով ձևակերպված չէ։ Ինչու՞ հենց այս ժամանակահատվածում։ Ինչու՞ Քրիստոսի արձան։ Սրանք հարցեր են, որոնք կյանքի իրավունք ունեն, քանի որ նպատակն էլ հստակ չէ։ Եթե առաջին քրիստոնյա ազգ եք, ապա մենք շատ ավելի ուրիշ բաներ կարող ենք իրականացնել, այլ ոչ թե կենտրոնանալ այդ արձանի վրա։ Դա ուղղալի առաջնահերթություն չունի մեր կյանքում», - նշեց Բագրատ Սրբազանը։

Հետպատերազմյա հայ հասարակության հոգևոր վերածնության մասին

Ըստ հոգևորականի՝ մենք ամեն վարկյան պետք է պատրաստ լինենք և կոչված լինենք չվախենալ որևիցե պատերազմից։ «Պատերազմն, ինքնին լինելով ողբերգություն և աղետ, նաև մեծ հնարավորություն էր մեզ համար մեր արժանապատվությունը հաստատելու և միջոցներ ձեռնարկելու մեր իրավունքները պարտադրելու համար։ Վերջը վերջով, մենք ունենք մեր գոյության իրավունքը», - ընդգծեց Տեր Հայրը։

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ նրա, հոգևոր արժեքների շատ խորը ճգնաժամի մեջ ենք մենք ապրում, որը մեր 21-րդ դարի նկարագիրն է, մանավանդ՝ 44–օրվա պատերազմից հետո։

Ըստ Սրբազանի՝ տնտեսության զարգացումը շատ լավ է, բայց գերնպատակ և վերջնանպատակ, պաշտարմունքի հասնող դա չի կարող լինել։ «Մեր Տերը ինքն է ասում` «ես եմ կենդանի հացը, ձեր հայրերը մանանան կերան անապատում, բայց մեռան»։ Այսինքն՝ մանանան՝ այդ հացը պիտանի է, ցանկալի, բայց դա կարևոր չի, մեռնող է դա։ Չի կարելի միայն այդ նպատակով կամ մղվածությամբ ապրել կյանքում։ Հետևաբար սա պարզ օրինակներից մեկն է, երբ մենք հայրենիքի հսկայական կորուստ ունենք, իսկ մեզ մատուցվում է ճանապարհներ, տնտեսական զարգացում, արևտուր։ Դա խոսում է արժեքների և հոգևոր ճգնաժամի մասին», - նշեց Տավուշի դեմի առաջնորդը։

Ըստ նրա՝ եկեղեցին այժմ մեծ մասամբ զբաղված է երկու կարևոր ուղղություններով` սոցիալական մասով նախ ամոքման առաքելությամբ՝ հատկապես զինվորների ընտանիքներին, զոհված եղբայրների ընտանիքներին, վիրավոր եղբայրներին և գերևարվածներին։

«Երկրորդ պարագան, որը չափազանց անհրաժեշտ է` դա գաղափարական դաշտ ստեղծելն է, ինչի համար մենք կոչված ենք՝ գաղափարների և արժեքների ճիշտ մատուցումը։ Որովհետև այսօր մեր իրականության մեջ քննարկումը կամ իրավիճակի վերլուծությունը մեծ մասամբ հայհոյանքների կամ փառաբանության տիրույթում են։ Դժբաղտաբար, չի արվում պետական մակարդակով գաղափարների վերլուծությունը և մաքրությունը, որպեսզի մարդկանց ուղղություն տրվի։ Պետք է ստեղծել գաղափարական դաշտ, արժեքների վերագնահատման մասին անընդհատ խոսել։

Եվ երրորդը` դա հոգևոր կրթության անհրաժեշտությունն է, նոր որակի և նոր մտքերի, քանի որ պատերազմից հետո այլ կյանքում ենք, այլ իրավիճակում ենք։ Սա անշուշտ երկար ժամանակի հարց է, բայց եկեղեցին միշտ երկար ժամանակի մասին է մտածել», - նշեց Տավուշի թեմի առաջնորդը։

Բագրատ Սրբազանի բարեգործական առաքելությունների մասին

Մեր խնդրանքով Սրբազանը խոսեց նաև տարբեր բարեգործական ծրագրերին իր մասնակցության մասին։ «2013 թվականից, բայց պաշտոնապես 2018–ից քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման խնդիրներով ներգրաված եմ Մուրացանի քիմիաթերապիայի կենտրոնում և 2018 թվականի Sity of Smile հիմնադրամի անդամ եմ, իսկ մեկ տարի առաջ էլ դարձել եմ խորհրդի նախագահ։ Այդ հիմնադրամի գործունեությունը ուղղված է մինչև 25 տարեկան երիտասարդների բուժման նյութական և հոգևոր կարիքները հոգալու համար», - հայտնեց Տեր հայրը։

Ըստ նրա՝ այս օրերին Տավուշի թեմի նախաձեռնությամբ` համագործակցելով Արյունաբանական կենտրոնի բժիշկների հետ, կառուցվում է քաղցկեղով հիվանդ երեխաների համար վերականգնողական կենտրոն։

«Իջևան քաղաքի մոտ Գետահովիտ համայնքում շատ գեղատեսիլ վայրում տարածք ունենք և այնտեղ քաղցկեղով հիվանդ երեխաների և իրենց ընտանիքների համար կառուցում ենք վերականգնողական կենտրոն։ Աստված տա, որ հուլիս ամսին ավարտենք այդ կենտրոնի կառուցումը։

Մնացած ծրագրերը հիմնականում կապված են Տավուշի հետ։ Մենք ստեղծել ենք «ՏաՀույս» հասարակական կազմակերպությունը, որը հիմնականում ունի սոցիալ–կրթական ուղղվածություն, հիմնել ենք երկու կենտրոններ ` Իջևանում և Նոյեմբերյանում, երրորդ կենտրոնի կառուցումը կսկսենք Բերդ քաղաքում։ Նաև մեր շրջանում հիմնելու ենք երեքօրյա դպրոցներ, որոնք որոշակի փորձաշրջան անցնելուց հետո հուսանք կտարածվի երկրում։ Մնացածը կապված են համալսարանական ուսանողների կրթաթոշակների հետ», - պատմեց Սրբազանը։

Եկեղեցաշինության մասին

Անդրադառնալով Դիլիջանում նոր եկեղեցի կառուցելու նախաձեռնությանն և, ընդհանրապես, պետության կողմից եկեղեցաշինության աջակցությանը՝ Բագրատ Սրբազանը նշեց. «Պետության հետ ոչ մի համագործակցություն չկա, միայն այդ թույլտվություններն են կապված իրենց հետ։ Դա նախաձեռնել է IDeA հիմնադրամը՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ՝ իր ընկերների հետ միասին (Նուբար Աֆեյանը, օրինակ)։ Այդ նախաձեռնությունը արդեն մի քանի տարի է, ինչ շարունակվում է և, հուսանք, որ առաջիկայում իր ամփոփումը կգտնի»։

Բագրատ եպիսկոպոսի խոսքով՝ այդ գործում ներգրաված է բնականաբար նաև Դիլիջանի համայնքը՝ թե՛ դրամահավաքի, թե՛ աշխատանքի տեսքով։

«Դիլիջանում եկեղեցու կառուցելը անհրաժեշտությունն էր։ Մենք ժամանակին մեր ձեռքերով Դիլիջանում քանդել ենք մեր տաճարը, որտեղ երդում է տվել Գարեգին Նժդեհը, իսկ մայրը ամփոփված է Դիլիջանի գերեզմանատանը։ Այսինքն, այդ ամբողջ հոգևոր լիցքը, որ մենք ստացել ենք ժամանակին, մեր հայրերը իրենք իրենց ձեռքերով քանդել են», -  նշեց Գալստանյանը՝ դա որպես անպատվություն գնահատելով։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է վերականգնել արդարությունը. «Այսինքն, սա սոսկ եկեղեցի կառուցելու նպատակ չի հետապնդում, այլ հոգևոր ժառանգություն վերականգնելու առաքելություն, որը ուղղված է սրբագրելու այն չարիքը, որը գործել են ժամանակին»։

Պետություն-եկեղեցի փոխհարաբերակցության մասին

Բագրատ Սրբազանը համաձայն չէ եկեղեցու հետ կապված  որոշ շրջանակների տարած քաղաքականության հետ։ «Եկեղեցին  իր ծոցում մշտական կրել է պետականության տեսիլքը՝ անկախ նրանից թե այս օրերին ինչ հարձակումներ են տեղի ունենում այն գաղափարի վրա, որ եկեղեցին պատճառ է եղել պետության քանդմանը՝ բերելով օրինակներ 4 –րդ, 11–րդ դարերից։ Խոսում են Պապ թագավորի, Պետրոս Գետադարձի մասին։ Բայց մի բան մոռանում են, որ այդ պետության տեսիլքը եկեղեցին կրել է իր ներսում և դրա  բանաձևային իմաստով լավագույն արտահայտությունը 5–րդ դարում Սահակ Պարթև կաթողիկոսն է տալիս, ասելով` երբ նախարարները, իշխանական տները իրեն մոտեցան, որպեսզի արքային գահազուրկ անի և նրա տեղը ինչ–որ մի պարսիկին կարգի, Սահակ Պարթև կաթողիկոսն իր խոսքի ձեակերպումն այսպես տվեց` «ես իմ հիվանդ գառնուկին չեմ փոխի առողջ գայլի հետ, որի գոյությունը արդեն սպառնալիք է մեզ համար», և սա կրկնվում է նաև Կիլիկյան թագավորության ժամանակ»։

 Ըստ եպիսկոպոսի՝ սա խոսում է շարունակականության և սկզբունքի մասին։ «Մենք միշտ ասել ենք հոգու և մարմնի հարաբերակցության մասին, չի կարող մեկը տկարանալ, իսկ մյուսը՝ ուժեղանալ, ինչքան հոգին ուժեղ է, այնքան մարմինը  կարող է ուժեղ լինի և հակառակը։ Սա բոլոր ժամանակներում եկեղեցի և պետության հասկացողությունը ընգրկումն է։ Այդ մոդելը եղել է Գրիգոր Լուսավորիչ – Տրդատ թագավոր, Վռամշապուհ արքա – Սահակ Պարթև կաթողիկոս ժամանակներում», - նշեց Սրբազանը՝ հավելելով, որ մենք պիտի փորձենք այս մոդելը վերագտնել այսօրվա կյանքում, այլ ոչ թե փորձենք գնալ արհեստական մրցակցությանը։

«Երբ մենք մի բան խոսում ենք, ասում են քաղաքականության մեջ մի խառնվենք, բայց սա մեր կյանքն է, իմ կենսագրությունն է, իմ պատմությունը, ժառանգությունը, հայրենիքն, իմ պետությունը, իմ ժողովուրդը, որի ծոցից ծնվել եմ որպես հոգևորական։ Այդ բոլոր արժեքների տեր կանգնելու ուխտ եմ կնքել ես։ Այսինքն՝ այդ բաժանման սկզբունքը անհասկանալի է»,-նշեց նա։

Ըստ Սրբազանի, ավելին, հենց եկեղեցին է հայրենիք և պետություն ունենալու տեսիլքը բերել հասցրել 21–րդ դար։ «Արդյունավետությունը, ժողովրդի կյանքի բարելավումը և փոփոխությունը կապված է իր հոգևոր ընկալումների և արժեքների հետ։ Պետությունն էլ պետք է այդպես գործի, ոչ թե բոլորը դառնան կրոնավորներ, այլ հակառակը՝ այդ արժեքներին խրախուսելու ու խթանելու ճանապարհների միջոցները պետք է գտնել, վեր բարձրացնել մարդկանց մտածողությունը և կյանքը, որով նաև կբարեփոխենք մնացած մեր կյանքի բոլոր ոլորտները», - նշեց հոգևորականը։

Հոգևոր անվտանգության հիմնախնդիրների մասին

Անդրադառնալով  մեր զինվորների հետպատերազմյա վերականգնման գործընթացում հոգևորականների առաքելությանը՝ Սրբազանը նշեց. «Մենք ունենում ենք թե՛ ընդհանրական խոսակցություններ իրենց հետ, թե՛ առանձին զրույցներ։ Այս պահին սահմանում կանգնած զինվորի մոտ ամեն ինչ իր միջով անցնում է»։

Ըստ Բագրատ եպիսկոպոսի՝ պետք է այն մտայնությունը լինի, որ անգամ առանց խոսքի կարելի է  պարզապես զինվորի կողքին լինել՝ թեթևացնել այն ծանր բեռը, որ կրում են նրանք։ «Մենք փորձում ենք իրենց հոգին ավելի զորացնել, նույն ժամանակ, ես անձնապես, մանավանդ վերջին շրջանում, անընդհատ ուզում եմ, որ մեր զինվորները, ամբողջ ժողովուրդը երկու գաղափարով զինվի` առաջին հերթին, մեր անփոխարինելի հայրենիքը և պետությունը, երկրորդը` մեր ընկալումների մեջ անմահության գաղափարը դառնա ուղղակի ամեն րոպեի, ժամի իրականություն, որ ես անմահության զինվոր եմ, մարդ եմ», - նշեց Հայր Սուրբը։

telegram
Tags: Բագրատ ՍրբազանՔրիստոսի արձան

Հարակից հրապարակումներ

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

Իրանից զենք գնել VS ստորագրել TRIPP-ը․ Դարբինյանը՝ ռիսկերի մասին

04 Հունիս 2026 18:15

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով խորհրդական, Արգենտինայում և ՌԴ-ում ԱՄՆ նախկին փոխհյուպատոս Միքայել Դարբինյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին»...

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

02 Հունիս 2026 22:49

Հայաստանյան ընտրողների, հատկապես երիտասարդության կեսի հրաժարումն ընտրական գործընթացներին մասնակցելուց ոչ թե անտարբերություն է, այլ առաջարկվող քաղաքական ձևաչափի գիտակցված մերժում, Armenia...

Տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, կա միայն 38%-ով կախվածություն մեկ շուկայից․ տնտեսագետ

Տնտեսության դիվերսիֆիկացիա չկա, կա միայն 38%-ով կախվածություն մեկ շուկայից․ տնտեսագետ

27 Մայիս 2026 11:40

Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդաշարի հյուր, տնտեսագետ և «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանն անդրադարձել է ՀՀ-ի տնտեսական...

Սև PR ու Պանդորայի արկղ․ Հակոբյանը կանխատեսել է ընտրարշավի ամենաթեժ փուլը

Սև PR ու Պանդորայի արկղ․ Հակոբյանը կանխատեսել է ընտրարշավի ամենաթեժ փուլը

25 Մայիս 2026 18:00

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման եթերում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում իշխանությունն ընտրել է...

Շալվարը մեր հագից ընկնելով՝ վազում ենք ԵՄ-ի հետևից. տնտեսագետ

Շալվարը մեր հագից ընկնելով՝ վազում ենք ԵՄ-ի հետևից. տնտեսագետ

21 Մայիս 2026 18:00

Տնտեսագետ, ՏՏ ոլորտի տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն անդրադարձել է ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս...

Քարոզարշավ. նույնատիպ օրեր, «ընտրովի» ճնշումներ

Քարոզարշավ. նույնատիպ օրեր, «ընտրովի» ճնշումներ

16 Մայիս 2026 21:15

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնց մասնակցում է 19 քաղաքական ուժ, մայիսի 8-ից հունիսի 5-ը ներառյալ նախընտրական քարոզչություն...

Load More
Xosum
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 6-ին

06 Հունիս 2026 07:36
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48
ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30
«По примеру Беларуси»: Ашотян предложил организовать митинг для обращения к Трампу по освобождению армянских пленных из Баку

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է․ փաստաբան

05 Հունիս 2026 23:51
Вардеванян: гарантии равенства предвыборной кампании в Армении нарушены

Ունենք հավասարության սկզբունքի խաթարում. Վարդևանյան

05 Հունիս 2026 23:45
Ծաղիկները սպասում են ընտրություններին

Ծաղիկները սպասում են ընտրություններին

05 Հունիս 2026 23:24
СМИ сообщили о недовольстве в правящей партии поведением Пашиняна

Ժամերի ընթացքում ընտրակեղծարարները պիտի բանտում հայտնվեն. Փաշինյանը՝ իրավապահներին

05 Հունիս 2026 23:08
На бывшего мэра Еревана завели уголовное дело

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

05 Հունիս 2026 22:31
Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

05 Հունիս 2026 21:08
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

05 Հունիս 2026 20:51

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին

05 Հունիս 2026 20:34
«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

05 Հունիս 2026 20:01
ЦИК Армении аннулировала регистрацию семи кандидатов в депутаты

ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

05 Հունիս 2026 19:13
«Республика» потребовала ЦИК снять «Сильную Армению» с выборов после призыва Пашиняна

«Հանրապետություն»-ը պահանջել է արգելել «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին

05 Հունիս 2026 18:34

Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան

05 Հունիս 2026 18:23
Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

05 Հունիս 2026 17:53
Блок «Армения» проводит итоговую встречу с избирателями  (прямое включение)

«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

05 Հունիս 2026 17:48
Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

05 Հունիս 2026 17:32
Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

05 Հունիս 2026 17:07
«Войну можно было остановить в Физули»: Карапетян рассказал о беседе с Пашиняном

Չվախենաք ճնշումներից․ Կարապետյանի ուղերձը՝ պետական համակարգի աշխատակիցներին

05 Հունիս 2026 17:03
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

05 Հունիս 2026 16:44
ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

05 Հունիս 2026 16:28
СК возбудил дело после нападения на сторонников «Сильной Армении» в Масисе

ՔԿ-ն հայտնել է Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտման մասին

05 Հունիս 2026 15:40
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31
Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

05 Հունիս 2026 14:28
Оверчук назвал недостаточной помощь ЕС Армении в размере €50 млн

Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

05 Հունիս 2026 14:25
Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

05 Հունիս 2026 14:24
Խուզարկություններ Armat Media-ում

Խուզարկություններ Armat Media-ում

05 Հունիս 2026 14:16
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 8-ին
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 6-ին

06 Հունիս 2026 07:36

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Read moreDetails
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում
Ընտրություններ՝ Հայաստանում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48

«Հանրապետություն» կուսակցության լիազոր փաստաբանների և ներկայացուցիչների կողմից հունիսի 5-ին ԿԸՀ ներկայացված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ