Աֆղանստանի հյուսիս-արևելյան Բագլան նահանգում «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետևանքով զոհվել է իրավապահ մարմինների առնվազն 10 աշխատակից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ariana News գործակալությունը։
Նրա տեղեկություններով՝ գրոհայինները մայրուղու վրա հարձակվել են հսկիչ անցագրային կետի վրա։ Ոչնչացված ահաբեկիչների մասին տվյալներ չեն ստացվել։
Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել
Ավստրալիայի արևելյան մի շարք քաղաքներ ծածկվել են տասնամյակների ընթացքում ամենաբարձր ձյան մակարդակով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իշխանություններին։ «Արևելյան Ավստրալիայի...