• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
17 Մայիս 2025 13:59
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Նախընտրական կարգախոսներ. ի՞նչ ուղերձ են հղում ընտրողին ՀՀ նախկին ու ներկա ղեկավարները

Ընտրություններ՝ Հայաստանում, Քաղաքականություն,
06 Հունիս 2021 16:35
ShareShareShare
Նախընտրական կարգախոսներ. ի՞նչ ուղերձ են հղում ընտրողին ՀՀ նախկին ու ներկա ղեկավարները
telegram

Հայաստանում նախընտրական շրջան է: Վաղը պաշտոնապես կմեկնարկի քարոզարշավը: Հունիսի 20-ին ընդառաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, հայտարարում նաև կարգախոսների մասին: Armenia Today-ն այսօր անդրադառնալու է  ՀՀ նախկին ու ներկա ղեկավարների գլխավորած դաշինքների ու կուսակցությունների այսօրվա կարգախոսներին: Մինչ այդ, սակայն, մի փոքր պատմական ակնարկ կատարենք՝ հիշելու նախկինում ունեցած կարգախոսները, դրանց ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա:

Տրամաբանական է, որ երկրի ղեկավարի թեկնածուի նախընտրական կարգախոսը պետք է լինի կարճ և ճշգրիտ, որպեսզի քաղաքացիների մոտ խորը զգացմունքներ առաջացնի: Միևնույն ժամանակ նկատենք, որ միշտ չէ, որ կարգախոսները կարևոր դերակատարում են ունենում: Մեր երկիրն այս առումով ևս բացառություն չէ: Ինչևէ, հիշենք 1991 թվականը:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց 1991թ.-ին: Մեր երկրում այս շրջանում քաղաքական իրավիճակը դարձել էր խիստ խոցելի, երկիրը բախվել էր մի շարք առաջնային խնդիրների, ինչպիսիք են՝ Արցախի հարցի կարգավորումը, աղետի գոտու վերականգնումը, տնտեսության քայքայումը և այլն։ Այդ շրջանում նախընտրական քարոզարշավի գաղափարախոսությունը երկրում կայուն իրավիճակի ապահովումն էր, քանի որ առանց այդ կայունության հնարավոր չէր իրականացնել ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ ազգային ծրագրեր:

Նման իրավիճակում 1991թ. ՀՀ առաջին նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ՝ հավաքելով ձայների 83,4% -ը։ Իսկ արդեն 1996 թվականին նախագահական ընտրությունների նախընտրական ծրագիրը գործնական քայլեր էր նախատեսում՝ ուղղված երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի, քաղաքական և հասարակական հարաբերությունների աստիճանական բարելավմանը։ Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքեց ձայների շուրջ 51 տոկոսը: Երկու տարի անց՝ 1998 թվականին, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Հրաժարականի պատճառը ՀՀ կառավարությունում առկա  սկզբունքային տարաձայնություններն էին:  

Նույն թվականի մարտին ՀՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը։ 1998 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նա ստացել է ձայների 59,5 տոկոսը: 2003-ի նախագահական ընտրությունները նույնպես տեղի են ունեցել երկու փուլով, որի վերջնական արդյունքում ՀՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին մասնակցեց «Աշխատենք միասին» կարգախոսով: Ըստ թեկնածուի, այդ ժամանակվա իր ծրագիրը, ի տարբերություն 1998-ի, շատ ավելի կոնկրետ էր ու մեծածավալ:

«Աշխատենք միասին» կարգախոսի ներքո Քոչարյանը կոչ արեց բոլորին միասին աշխատել հանուն երկրի զարգացման: Հաջորդ ընտրությունները տեղի ունեցան 2008թ.-ին, որին հետևեցին քաղաքական զարգացումներ, մարտի 1-ի իրադարձությունները: Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։

2008-ին «Առաջ, Հայաստան» կարգախոսով ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը՝ հավաքելով 52,82 տոկոս ձայն:

2018 թվականի քաղաքական գործընթացները, ի տարբերություն նախորդների, առավել աչքի ընկան կարգախոսներով:

Մարտի 31–ին Գյումրու Վարդանանց հրապարակից Նիկոլ Փաշինյանը սկսեց «Իմ քայլը» շարժումը: Բողոքի ակցիաներն ավելի վաղ էին սկսվել: Բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։

Շարժումն սկսեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններով։ 2018 թ. ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ ՀՀԿ–ի վերահսկողության ներքո գտնվող ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։

Այս շրջանը  հիմնականում հայտնի է «Քայլ արա՛, Մերժի՛ր Սերժին» կրագախոսով ինչպես նաև ոստիկաններին ուղղված «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Ոստիկա՛ն, միացի՛ր», վարորդներին ուղղված «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» և բազմաթիվ այլ կարգախոսերով։ 

Առաջիկայում՝ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, փաստացի, իրենց մասնակցությունն են ունենալու Հայաստանի երեք ղեկավարները: Թեև քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, նախընտրական շրջանն արդեն իսկ սուր ու թեժ դրսևորումներ է ստանում: Այս ընտրությունները տարբերվում են իրենց բնույթով՝ հաշվի առնելով նաև հետպատերազմյան շրջանը:

Իշխող ուժը մասնակցելու է առանց դաշինքի: Այս անգամ կառավարող ուժն ընտրապայքարի մեջ կմտնի «Ապագա Կա՛ ապագա» կարգախոսով, թեպետ, հաշվի առնելով իշխանության հայտարարությունները, կրկին գերակշռում է նախկին իշխանություններին մերժելու թեզը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրապայքարի մեջ է «Հայաստան» դաշինքով, որը քարոզարշավը կանցկացնի «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մասնակցում է ընտրություններին ու գլխավորում է «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակը:  ՀԱԿ-ը ևս հայտարարել է, թե ինչ կարգախոսով է մասնակցելու ընտրարշավին: Կարգախոսը Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածի վերնագրից մի հատված է՝ «Լրջանալու պահը»: Հիշեցնենք, որ 2017թ.-ի հերթական ընտրություններին ՀԱԿ-ը «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով էր մասնակցում:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ: Համագործակցության արդյունքում ձևավորվել է «Պատիվ ունեմ» դաշինքը, որի կարգախոսն է՝ «Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք»:

Այս անգամ դժվար է ասել, թե այս կամ այն կարգախոսը որքանով կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Այս իմաստով, ինչպես արդեն նշեցինք, երևի թե բացառություն էին 2018 թվականի իրադարձությունները, որտեղ մեծ դեր ունեցան նաև կարգախոսները:

telegram

Առնչվող Նորություններ

Էդմոն Մարուքյանը մտադիր է համոզել ընդդիմության առաջնորդներին միանալ Փաշինյանի իմփիչմենթի նախաձեռնությանը․ ԶԼՄ

Էդմոն Մարուքյանը մտադիր է համոզել ընդդիմության առաջնորդներին միանալ Փաշինյանի իմփիչմենթի նախաձեռնությանը․ ԶԼՄ

17 Մայիս 2025 12:00

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն առաջիկա օրերին կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների հետ՝...

Իշխանությունները քննարկում են «չափազանց ընդդիմադիր» Հայկ Սարգսյանի հրաժարականը՝ Փաշինյանի SMS-ի միջոցով․ ԶԼՄ

Իշխանությունները քննարկում են «չափազանց ընդդիմադիր» Հայկ Սարգսյանի հրաժարականը՝ Փաշինյանի SMS-ի միջոցով․ ԶԼՄ

17 Մայիս 2025 10:59

Մայիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցությունը քննարկել է պատգամավոր Հայկ Սարգսյանի հնարավոր հրաժարականի հարցը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի SMS-ի միջոցով՝ նրա...

Փաշինյանը և Մակրոնը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ուղղությամբ հետևողական քայլերը

Փաշինյանը և Մակրոնը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ուղղությամբ հետևողական քայլերը

16 Մայիս 2025 21:32

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Տիրանայում կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը և այդ ուղղությամբ շարունակական...

ՊՆ-ն հերքեց Բաքվին, Պարգն անցավ «Եվրատեսիլի» եզրափակիչ, ԱԺ-ում հայհոյանքներ հնչեցին․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

ՊՆ-ն հերքեց Բաքվին, Պարգն անցավ «Եվրատեսիլի» եզրափակիչ, ԱԺ-ում հայհոյանքներ հնչեցին․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

16 Մայիս 2025 19:44

Մայիսի 10-16-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալբանիայում մասնակցել է...

Ռուսաստանն աջակցել է Ադրբեջանի գործողություններին․ Մակրոն

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին․ Մակրոն

16 Մայիս 2025 19:31

Ֆրանսիան աջակցում է վերջնական խաղաղության հասնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում...

«Չենք ուզում՝ Աննա Հակոբյանը մեզ կրթի», «վարչապետի կինն է, ուրեմն լավ բաներ կուսուցանի». հարցում

«Չենք ուզում՝ Աննա Հակոբյանը մեզ կրթի», «վարչապետի կինն է, ուրեմն լավ բաներ կուսուցանի». հարցում

16 Մայիս 2025 19:00

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մի քանի ամիս է՝ նախաձեռնել է «Կրթվելը նորաձև է» շարժումը: Նպատակը, ըստ նրա, յուրաքանչյուր քաղաքացուն կրթվելու...

Ավելին
  • Լուրեր
FOIA փաստաթղթերը բացահայտում են Պետդեպի և Ադրբեջանի դեսպանատան միջամտությունը կոնգրեսականի այցn Արցախ չեղարկելու գործում

FOIA փաստաթղթերը բացահայտում են Պետդեպի և Ադրբեջանի դեսպանատան միջամտությունը կոնգրեսականի այցn Արցախ չեղարկելու գործում

17 Մայիս 2025 13:53
«Եվրատեսիլում» Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները միասին կատարել են Շառլ Ազնավուրի La Boheme երգը

«Եվրատեսիլում» Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները միասին կատարել են Շառլ Ազնավուրի La Boheme երգը

17 Մայիս 2025 13:31
«Նրանք այս մարդկանց մի ամբողջ թաղամաս տվեցին». Եվրատեսիլի իսրայելցի մեկնաբանը վիրավորել է հայերին

«Նրանք այս մարդկանց մի ամբողջ թաղամաս տվեցին». Եվրատեսիլի իսրայելցի մեկնաբանը վիրավորել է հայերին

17 Մայիս 2025 12:37
Էդմոն Մարուքյանը մտադիր է համոզել ընդդիմության առաջնորդներին միանալ Փաշինյանի իմփիչմենթի նախաձեռնությանը․ ԶԼՄ

Էդմոն Մարուքյանը մտադիր է համոզել ընդդիմության առաջնորդներին միանալ Փաշինյանի իմփիչմենթի նախաձեռնությանը․ ԶԼՄ

17 Մայիս 2025 12:00
Պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի․ լոռեցի 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է․ ՀՀ ստիկանություն

Պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի․ լոռեցի 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է․ ՀՀ ստիկանություն

17 Մայիս 2025 11:31
Իշխանությունները քննարկում են «չափազանց ընդդիմադիր» Հայկ Սարգսյանի հրաժարականը՝ Փաշինյանի SMS-ի միջոցով․ ԶԼՄ

Իշխանությունները քննարկում են «չափազանց ընդդիմադիր» Հայկ Սարգսյանի հրաժարականը՝ Փաշինյանի SMS-ի միջոցով․ ԶԼՄ

17 Մայիս 2025 10:59
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

17 Մայիս 2025 10:24
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 17-ին

17 Մայիս 2025 07:36
ՄՔԴ-ի գլխավոր դատախազը մինչև ոտնձգությունների մեղադրանքով հետաքննության ավարտը լքել է պաշտոնը

ՄՔԴ-ի գլխավոր դատախազը մինչև ոտնձգությունների մեղադրանքով հետաքննության ավարտը լքել է պաշտոնը

17 Մայիս 2025 00:17
Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում պայմանավորվել են գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին

Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում պայմանավորվել են գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին

16 Մայիս 2025 23:43
ԱՄՆ-ն 2025 թվականին կսկսի քննարկել Եվրոպայից զորքերի դուրսբերումը

ԱՄՆ-ն 2025 թվականին կսկսի քննարկել Եվրոպայից զորքերի դուրսբերումը

16 Մայիս 2025 23:12
Սևանում երեխան ընկել է 3-րդ հարկից, մայրը ցատկել է նրան փրկելու

23 համարի ավտոբուսի վթարից տուժած անչափահասի վիճակը գնահատվում է միջին ծանրության․ ԱՆ

16 Մայիս 2025 22:54
ԵՄ ներկայացուցիչներն Ադրբեջանն անվանել են Եվրամիության «կարևոր և հուսալի գործընկեր»

ԵՄ ներկայացուցիչներն Ադրբեջանն անվանել են Եվրամիության «կարևոր և հուսալի գործընկեր»

16 Մայիս 2025 22:04
Փաշինյանը և Մակրոնը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ուղղությամբ հետևողական քայլերը

Փաշինյանը և Մակրոնը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ուղղությամբ հետևողական քայլերը

16 Մայիս 2025 21:32
Իրանի արտգործնախարարն առաջարկել է իսրայելցիներին ուղարկել Գրենլանդիա

Իրանն ԱՄՆ-ից գրավոր առաջարկ չի ստացել հնարավոր միջուկային գործարքի վերաբերյալ․ Արաղչի

16 Մայիս 2025 20:58
Ձերբակալվել է 11 անձ, 1-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից․ Կոստանյան

Շենգավիթի թաղապետարանի նախկին 2 պաշտոնյա է կալանավորվել․ ՀԿԿ

16 Մայիս 2025 20:18
ՊՆ-ն հերքեց Բաքվին, Պարգն անցավ «Եվրատեսիլի» եզրափակիչ, ԱԺ-ում հայհոյանքներ հնչեցին․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

ՊՆ-ն հերքեց Բաքվին, Պարգն անցավ «Եվրատեսիլի» եզրափակիչ, ԱԺ-ում հայհոյանքներ հնչեցին․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

16 Մայիս 2025 19:44
Ռուսաստանն աջակցել է Ադրբեջանի գործողություններին․ Մակրոն

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին․ Մակրոն

16 Մայիս 2025 19:31
«Չենք ուզում՝ Աննա Հակոբյանը մեզ կրթի», «վարչապետի կինն է, ուրեմն լավ բաներ կուսուցանի». հարցում

«Չենք ուզում՝ Աննա Հակոբյանը մեզ կրթի», «վարչապետի կինն է, ուրեմն լավ բաներ կուսուցանի». հարցում

16 Մայիս 2025 19:00
Իսրայելի հետ կարգավորո՞ւմ, թե՞ միջնորդություն Երևանի և Բաքվի միջև. արաբագետը բացատրել է ԱՄՆ-ի հայտարարությունը «Աբրահամյան համաձայնագրերի» մասին

Իսրայելի հետ կարգավորո՞ւմ, թե՞ միջնորդություն Երևանի և Բաքվի միջև. արաբագետը բացատրել է ԱՄՆ-ի հայտարարությունը «Աբրահամյան համաձայնագրերի» մասին

16 Մայիս 2025 18:38
«Եռաբլուրի» մոտ ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը և բենզալցակայանին, կա 8 տուժած

«Եռաբլուրի» մոտ ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը և բենզալցակայանին, կա 8 տուժած

16 Մայիս 2025 17:50
Իսրայելի բանակը լքել է Լիբանանի հարավը՝ իր վերահսկողության տակ թողնելով հինգ դիրք

Իսրայելը լայնածավալ հարձակում է սկսել Գազայի հատվածում, կա առնվազն 100 զոհ. ՀԱՄԱՍ

16 Մայիս 2025 17:16
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը մայիսի 16-ին՝ ըստ ԿԲ տվյալների

16 Մայիս 2025 16:30
Հայ միլիարդատեր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10%-ը

Հայ միլիարդատեր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսի» կանանց ակումբի բաժնետոմսերի 10%-ը

16 Մայիս 2025 15:40
«Թանգարանների գիշեր»․ ի՞նչ միջոցառումներ են սպասվում Հայաստանում

«Թանգարանների գիշեր»․ ի՞նչ միջոցառումներ են սպասվում Հայաստանում

16 Մայիս 2025 15:23
«Փորձում են պահպանել պահեստային տարբերակ». Բաքուն արձագանքել է ադրբեջանական հեռուստատեսությանը տված Փաշինյանի հարցազրույցին

«Փորձում են պահպանել պահեստային տարբերակ». Բաքուն արձագանքել է ադրբեջանական հեռուստատեսությանը տված Փաշինյանի հարցազրույցին

16 Մայիս 2025 14:55
Տոտտին Չեմպիոնների լիգայի եզրափակչում կերկրպագի «Ինտերին»

Տոտտին Չեմպիոնների լիգայի եզրափակչում կերկրպագի «Ինտերին»

16 Մայիս 2025 14:44
Փաշինյանն ու Էրդողանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կարճ զրույց են ունեցել

Փաշինյանն ու Էրդողանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կարճ զրույց են ունեցել

16 Մայիս 2025 14:39
Աղազարյանն ու Ասլանյանը Մարուքյանին կառաջադրեն ՀՀ վարչապետի թեկնածու՝ Փաշինյանի իմփիչմենթի նախագծով

Աղազարյանն ու Ասլանյանը Մարուքյանին կառաջադրեն ՀՀ վարչապետի թեկնածու՝ Փաշինյանի իմփիչմենթի նախագծով

16 Մայիս 2025 14:07
FOIA փաստաթղթերը բացահայտում են Պետդեպի և Ադրբեջանի դեսպանատան միջամտությունը կոնգրեսականի այցn Արցախ չեղարկելու գործում
Արցախ

FOIA փաստաթղթերը բացահայտում են Պետդեպի և Ադրբեջանի դեսպանատան միջամտությունը կոնգրեսականի այցn Արցախ չեղարկելու գործում

17 Մայիս 2025 13:53

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը, «Պոդեստա» ընկերության լոբբիստները և ԱՄՆ պետքարտուղարությունը դավադրություն են կազմակերպել՝ խափանելով Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական...

ԿարդալDetails
«Եվրատեսիլում» Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները միասին կատարել են Շառլ Ազնավուրի La Boheme երգը
Մշակույթ

«Եվրատեսիլում» Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները միասին կատարել են Շառլ Ազնավուրի La Boheme երգը

17 Մայիս 2025 13:31

«Եվրատեսիլում» Հայաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչներ Պարգը և Լուանը միասին կատարել են լեգենդար Շառլ Ազնավուրի La Boheme երգը։ «Անվերջանալի սեր Հայաստանի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ